Ջորջ Ու. Բուշ
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ուոքեր Բուշ (անգլ.՝ George Walker Bush [ˈdʒɔrdʒ ˈwɔːkər ˈbʊʃ]; հուլիսի 6, 1946(1946-07-06)[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][5]), հայտնի է նաև Ջորջ Բուշ կրտսեր (անգլ.՝ George Bush Jr.) անվամբ, ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, 2001-2009 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների 43-րդ նախագահը, Տեխաս նահանգի նահանգապետը 1995-2000 թվականներին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուշ (այլ կիրառումներ)
Ջորջ Ուոքեր Բուշ | |
անգլ.՝ George Walker Bush | |
ԱՄՆ-ի 43-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հունվարի 20, 2001 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | հունվարի 20, 2009 |
Փոխնախագահ՝ | Դիկ Չեյնի |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Նախորդող՝ | Բիլ Քլինթոն |
Հաջորդող՝ | Բարաք Օբամա |
Ծննդյան օր՝ | հուլիսի 6, 1946(1946-07-06)[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][5] |
Ամուսին ՝ | Լորա Բուշ[5] |
Երեխաներ՝ | Բարբարա Պիրս Բուշ և Ջենա Բուշ Հագեր[5] |
Դինաստիա՝ | Bush family? |
Հայր՝ | Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ[6][5] |
Մայր՝ | Բարբարա Բուշ[6][5] |
Պարգևներ՝ | |
ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի որդին է, ինչի հետ է կապված է «կրտսեր» մականունը։ 1968 թվականին ավարտել է Եյլի համալսարանը (բակալավրը), իսկ 1975 թվականին՝ Հարրվարդի բիզնես դպրոցը[9]։ 1968-1974 թվականների ծառայել է BBC Ազգային գվարդիայում։ 1994 թվականին ընտրվելօ է Տեխասայի նահանգապետ, իսկ 1998 վերընտրվել է[9]։ 2000 թվականին հաղթել է նախագահական ընտրություններում այդ ժամանակի փոխնախագահ Ալբերտ Գոռին[9]։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Բուշի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց ԱՄՆ-ում տեղի ունեցան մի շարք խոշոր ահաբեկչություններ, որոնց ի պատասխան Բուշը հայտարարեց գլոբալ «պատերազմ ահաբեկչության դեմ»։ Նույն թվականին ԱՄՆ-ն ներխուժել է Աֆղանստան, 2003 թվականին՝ Իրաք։ Ի լրումն ազգային անվտանգության հարցերի, Բուշը իրականացրել է մի շարք բարեփոխումներ առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության մեջ, լրջորեն կրճատել է հարկերը։
2004 թվականին Բուշը հաջողությամբ վերընտրվել է՝ հաղթլով սենատոր-դեմոկրատ Ջոն Քերիին։ 2005 թվականին Բուշի վարչակազմը քննադատության էր ենթարկվել ճգնաժամային իրավիճակում անհարկի կառավարման համար, որն առաջացել էր Կատրինա փոթորկի հետևանքով[10][11][12]։ 2007 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ն մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն ռեցեսիայի մեջ[13], ինչը ստիպեց նախագահական վարչակազմին ակտիվորեն միջամտել տնտեսությանը՝ իրականացնելով միջոցառումների համալիր՝ դրա աճը խթանելու համար։
Չնայած Բուշը հանրաճանաչ նախագահ էր իր կառավարման առաջին ժամկետում, սակայն նրա ժողովրդականությունը անշեղորեն նվազում էր իր երկրորդ ժամկետում։ 2009 թվականին նախագահի պաշտոնում նրան փոխարինեց Բարաք Օբաման։ Այդ ժամանակ Բուշը վերադարձել է Տեխաս և այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։ 2010 թվականին նա հրատարակել է իր հուշերը՝ «Շրջադարձային կետեր» վերնագրով։