Կոնեկտիկուտ
From Wikipedia, the free encyclopedia
Կոնեկտիկուտ (անգլերեն՝ Connecticut), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Մայրաքաղաքը Հարթֆորդն է, ամենամեծ քաղաքը Բրիջփորթն է։ Բնակչությունը 3 590 886 մարդ (29-րդ տեղում բնակչության թվով Միացիալ Նահանգներում 2015 թվականի տվյալներով)։ Եթե հաշվի չառնենք Կոլումբիայի շրջանը, այն մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջին տեղում է Միացյալ Նահանգներում (54397 ԱՄՆ դոլար)։ Նահանգի անունը գալիս է ալգոներեն լեզվից, որը նշանակում է «երկար գետի վրա գտնվող մակընթացություն»։ Պաշտոնական մականունը 1959 թվականից եղել է «Սահմանադրության նահանգը» (The Constitution State)։
Կոնեկտիկուտ անգլ.՝ Connecticut | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա | |||||
Հիմն | Յանկի դուդլ և The Nutmeg? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Հարթֆորդ | |||||
Ամենաբարձր կետ | Mount Frissell? | |||||
ԲԾՄ | 152 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Կոնեկտիկուտի գլխավոր ասամբլեա | |||||
Դատական մարմին | Կոնեկտիկուտի գերագույն դատարան | |||||
Միության մուտք | հունվարի 9, 1788 (5-րդ) | |||||
Բնակչություն | ▲3 605 944 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (29 տեղ) | |||||
Տարածք | 14 357 կմ² (48 տեղ) | |||||
Հիմնադրված է | հունվարի 9, 1788 թ. | |||||
Սահմանակցում է | Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ և Նյու Յորք | |||||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | CT[2] | |||||
Փոխարինեց | Կոնեկտիկուտ գաղութ | |||||
ISO 3166-2 կոդ | US-CT | |||||
Անվանված է | Կոնեկտիկուտ (գետ) | |||||
Մականուն | The Constitution State | |||||
Միության մուտք | հունվարի 9, 1788 (5-րդ) | |||||
portal.ct.gov(անգլ.) | ||||||
Նահանգի առաջին եվրոպացի բնակիչները հոլանդացիներն էին, որոնց հիմնադրած բնակավայրը ապագայում կոչվեց Հարթֆորդ։ Մինչև 1667 թվականի կեսը այն մտնում էր Նոր Նիդեռլանդների կազմի մեջ, այնուհետև տեղափոխվել է Բրիտանական կայսրության կազմի մեջ։ Կոննեկտիկուտ գաղութը հիմնվել է 1636 թվականին անգլիացի Թոմաս Հուքերի կողմից։ Կոնեկտիկուտն այն 13 նահանգներից էր, որոնք առաջինը հռչակեցին իրենց անկախությունը Անգլիայից։
Նահանգը գտնվում է եղանակային բարեխառն գոտում, և ունի երկար ծովափնյա գիծ, ինչի շնորհիվ նավարկությունը նահանգի սովորույթներից է։
Կոնեկտիկուտի մարդկային զարգացման ինդեքսն ԱՄՆ նահանգների շարքում ամենաբարձրն է։
Փոստային հապավում՝ CT: