Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ
From Wikipedia, the free encyclopedia
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ (անգլ.՝ September 11 attacks, հայտնի նաև որպես 9/11)[4], կոորդինացված մահապարտ ահաբեկիչների հարձակումների շարք[Ն 1][6], որը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հարձակումները կազմակերպել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները[7]։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ | |
---|---|
Ամենավերևի շարք` Համաշխարհային առևտրի կենտրոնի (ՀԱԿ) աշտարակները վառվելիս 2-րդ շարք, ձախից աջ` Պենտագոնի փլուզված հատվածը / Չվերթ 175-ի ինքնաթիռը ՀԱԿ-ի հարավային աշտարակ մխրճվելիս 3-րդ շարք, ձախից աջ` հրշեջը ՀԱԿ-ի աշտարակի փլուզման վայրում / Չվերթ 93-ի ինքնաթիռի շարժիչը Ամենաներքևի շարք` Չվերթ 77-ի ինքնաթիռը Պենտագոնին բախման պահին | |
Տեսակ | օդահենություն, զանգվածային սպանություն, ահաբեկչական ակտ և մահապարտ ահաբեկիչ |
Երկիր | ԱՄՆ |
Տեղադրանք | Արլինգտոն, Նյու Յորք շրջան և Shanksville? |
Գրոհի նպատակ | Համաշխարհային առևտրի կենտրոն, Պենտագոն, Կապիտոլիում[1] և Սպիտակ տուն |
Տարեթիվ | սեպտեմբերի 11, 2001 |
Զոհվածներ | 2996 մարդ[2] |
Վիրավորներ | 25 000[3] |
Ահաբեկիչների քանակ | 19 |
September 11 attacks Վիքիպահեստում |
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապվել են «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ, այնուհետև բաժանվել են չորս խմբի, և առևանգել չորս մարդատար ինքնաթիռ։ Յուրաքանչյուր խմբում եղել է առնվազն մեկ անդամ, որն օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացրել են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված է Նյու Յորք քաղաքում։ Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվել է և բռնկվել է հրդեհ[8]։ Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ոչնչացրել է Պենտագոնի շենքը, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում։ Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին[9], ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է Փենսիլվանիայում։
19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 2977 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորել է։ Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։ Պաշտոնական կայքը հայտնում է, որ այս ողբերգությունը քննադատել են մի շարք լրագրողներ և գիտնականներ։