Բենզիլպենիցիլին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Բենզիլպենիցիլին, նաև հայտնի որպես պենիցիլին G, մի շարք բակտերիալ ինֆեկցիաների բուժման համար նախատեսված հակաբիոտիկ[1]։ Դրանց շարքին են դասվում՝ թոքաբորբը, ստրեպտոկոկային ֆարինգիտը, սիֆիլիսը, նեկրոտիկ էնտերոկոլիտը, դիֆթերիան, գազային գանգրենան, վարակիչ դեղնախտը, ցելյուլիտը և փայտացումը[1]։ Այն չի համարվում առաջնային ընտրության դեղամիջոց պնևմոկոկային մենինգիտի բուժման ժամանակ[1]։ Բենզիլպենիցիլինը ներարկվում է ներերակային և միջմկանային[2]։ Երկարաձգված ազդեցությամբ օժտված երկու ձևերը՝ բենզատին բենզիլպենիցիլինը և պրոկաին բենզիլպենիցիլինը ներարկվում են միջմկանային[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 61-33-6 |
PubChem CID | 5904 |
DrugBank | 01053 |
E number | E705 (antibiotics) |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.461 |
Առաջացրած կողմնակի ազդեցությունների թվին են պատկանում՝ փորլուծությունը, ցնցումները, ալերգիկ ռեակցիաները, ներառյալ՝ անաֆիլաքսիան[3]։ Սիֆիլիսի բուժման ժամանակ դրա կիրառումը կարող է բերել Jarisch–Herxheimer անվան տակ հայտնի ռեակցիայի դրսևորմանը[1]։ Այն խորհուրդ չի տրվում կիրառել պենիցիլինի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում[1]։ Հղիության ժամանակ դրա կիրառումը, որպես կանոն, անվտանգ է[4]։ Այն պատկանում է β-լակտամների և պենիցիլինի դասի հակաբիոտիկների շարքին[1]։
Բենզիլպենիցիլինը հայտնաբերվել է 1929 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից և շուկայահանվել է 1942 թվականին[5]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում՝ որպես առողջապահության համակարգին անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց[6]։ Զարգացող երկրներում մեծածախ ծախսերը կազմում են մոտավորապես 0.24–2.72 ԱՄՆ դոլար օրական[7]։ Միացյալ Նահանգներում բուժման կուրսը կազմում է 100-200 $[8]: