Սիֆիլիս
սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Սիֆիլիս, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն, որի հարուցիչն է դժգույն տրեպոնեմա բակտերիան (Treponema Pallidum)[1]: Սիֆիլիսի ախտանիշները կախված են հիվանդության փուլից (առաջնային, երկրորդային, լատենտ, երրորդային)[2]։ Առաջնային սիֆիլիսն արտահայտվում է կարծր շանկրով (պինդ, անցավ, առանց քոր մաշկային խոց)[2]։ Երկրորդային սիֆիլիսի ժամանակ առաջանում տարածուն մաշկային ցան, որը հաճախ ընդգրկում է ձեռքի ափերն ու ոտքերի ներբանները[2]։ Վերքեր կարող եմ առաջանալ բերանի խոռոչում կամ հեշտոցում[2]։ Լատենտ սիֆիլիսի դեպքում, որը կարող է ձգվել 4 տարի, ախտանիշներ չեն արտահայտվում[2]։ Երրորդային սիֆիլիսի ժամանակ առկա են գումմաներ (փափուկ, չխոցոտվող գոյացություններ), նյարդաբանական և սրտային ախտանիշներ[3]։ Սիֆիլիսը հայտնի է որպես «մեծ նմանակող», քանի որ դրա ախտանիշները հիշեցնում են շատ այլ հիվանդություններ[2][3]։
Սիֆիլիս Syphilis | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ |
Պատճառ | Դժգույն տրեպոնեմա |
Փոխանցման ձև | Սեռական ճանապարհով, մորից՝ պտղին |
Հիվանդության ախտանշաններ | Կարծր շանկր, ցանավորում, գումմաներ, նյարդաբանական և սիրտանոթային խանգարումներ |
Վարակ տարածող | Հիվանդությունն ունեցող մարդ |
Բուժաքննություն | Venereal Disease Research Laboratory test?, Rapid plasma reagin?, Wassermann test?, FTA-ABS?, Լուսային մանրադիտակ, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | Վարակաբան, մաշկավեներաբան |
ՀՄԴ-9 | 090, 091, 091.2, 093, 094, 095, 096 և 097 |
Ռիսկի գործոններ | Անպաշտպան սեռական հարաբերություններ, տարբեր զուգընկերներ |
Ախտորոշում | Արյան հետազոտություն, մթնադաշտային միկրոսկոպիա |
Տարբերակիչ ախտորոշում | Բազմաթիվ այլ հիվանդություններից |
Բուժում | Պենիցիլին, Ցեֆտրիաքսոն |
Բարդություններ | նեյրոսիֆիլիս, սիրտանոթային խանգարումներ |
Կանխարգելում | Պահպանակների կիրառում, մշտական, առողջ զուգընկեր |
Հանդիպման հաճախականություն | 45.4 միլիոն/2015թ. |
Մահերի քանակ | 107.000 2015թ.-ին |
Syphilis Վիքիպահեստում |
Սիֆիլիսը հիմնականում տարածվում է սեռական ճանապարհով[2]։ Այն կարող է փոխանցվել նաև մորից պտղին հղիության կամ ծննդաբերության ժամանակ՝ առաջացնելով բնածին սիֆիլիս[2][4]։ Տրեպոնամայի ընտանիքի բակտերիաները հարուցում են այլ հիվանդություններ ևս, որոնք սեռական ճանապարհով չեն փոխանցվում[3][5]։ Ախտոտոշումը դրվում է արյան հետազոտության միջոցով։ Բակտերիան կարող է հայտնաբերվել նաև օգտագործելով մթնադաշտային միկրոսկոպիան[2]։ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ծառայությունը խորհուրդ է տալիս հետազոտվել բոլոր հղիներին[2]։
Սեռական ճանապարհով սիֆիլիսի փոխանցման ռիսկը կարելի է նվազեցնել օգտագործելով լատեքսից պահպանակ[2]։ Սիֆիլիսը կարող է արդյունավետ կերպով բուժվել անտիբիոտիկներով[1]։ Նախընտրելի անտիբիոտիկը դեպքերի մեծ մասի համար բենզատին բենզիլպենիցիլինն է՝ միջմկանային ներարկման ձևով[1]։ Պենիցիլին ալերգիա ունեցող մարդկանց դեպքում կարող է կիրառվել դոքսիցիկլինը կամ տետրացիկլինը[1]։ Նեյրոսիֆիլիս ունեցողիներին խորհուրդ է տրվում ներերակային բենզիլպենիցիլին կամ ցեֆտրիաքսոն[1]։ Բուժման ընթացքում պացիենտների մոտ կարող է առաջանալ տենդ, գլխացավ և մկանային ցավեր, որը հայտնի է որպես Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիա[1]։
2015 թվականին 45.4 միլիոն մարդ վարակված է եղել սիֆիլիսով[6], որոնցից 6 միլիոնը եղել են նոր դեպքեր[7]։ 2015 թվականի ընթացքում սիֆիլիսից մահացությունը կազմել է 107.000: Այս ցւցանիշը 1990 թվականին կազմել է 202.000[8][9]: 1940 թվականին պենիցիլինի հասանելի դառնալու արդյունքում վարակվածների թիվը սկսել է նվազել, սակայն հետագայում, մինչև նոր հազարամյակ, վարակվածության մակարդակն աճել է, հաճախ ՄԻԱՎ-վարակի հետ զուգակցմամբ[3][10]։ Սա մասնավորապես կապված է մարմնավաճառության տարածման, պահպանակների նվազած օգտագործման և ոչ ապահով սեռական հարաբերությունների հետ այն տղամարդկանց մոտ, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում նույն սեռի ներկայացուցչի հետ[11][12][13]։ 2015թվական-ին Կուբան դարձավ առաջին պետությունը, որը լրիվ վերացրել է մորից պտղին սիֆիլիսի փոխանցումը[14]։