Օսմանա-հաբսբուրգյան պատերազմներ
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանա-հաբսբուրգյան պատերազմներ, ռազմական հակամարտությունների շարք Օսմանյան կայսրության և Ավստրիական կայսրությունը, ինչպես նաև որոշակի ընդհատումներով Իսպանիան, Սրբազան Հռոմեական կայսրությունն ու Հունգարիայի թագավորությունը ղեկավարած Հաբսբուրգների դինաստիայի տարբեր ճյուղավորումների միջև։ հակամարտությունների սկիզբ է համարվում Մոհաչի ճակատամարտը, որից հետո Հունգարիայի մեկ երրորդ մասը դարձավ Օսմանյան կայսրության վասալ պետություն։
Թվական | 1526 - 1791 թվականներ (265 տարի) |
---|---|
Մասն է | Օսմանյան պատերազմները Եվրոպայում |
Վայր | Հարավ-արևելյան Եվրոպա, Կենտրոնական Եվրոպա, Միջերկրական ծով, Հյուսիսային Աֆրիկա |
Հակառակորդներ | |
Հաբսբուրգների դինաստիա։
Սրբազան Հռոմեական կայսրություն
Իսպանական կայսրություն
| Օսմանյան կայսրություն Վասալներ։
|
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
16-րդ դարում Օսմանյան կայսրությունը լրջագույն վտանգ էր հանդիսանում Եվրոպայի համար, որը չէր կարողանում մոբիլիզացվել ռեֆորմացիայի և ֆրանկո-հաբսբուրգյան մրցակցության պատճառով։ Սակայն Օսմանյան կայսրույթունն այդ ժամանակ ուներ իր խնդիրները՝ արևելքում Պարսկաստանի և հարավում եգիպտական մամլուքների հետ, որոնք հնարավորություն չտվեցին կայսրությանը իր ամբողջ ուժն ուղղել Եվրոպայի դեմ։
1648 թվականի Վեստֆալյան հաշտությունից և 1701-1714 թվականների իսպանական ժառանգության համար պատերազմից հետո Ավստրիան դարձավ հաբսբուրգյան միակ տիրույթը, և օսմանա-հաբսբուրգյան պատերազմները ինքնաբերաբար դարձել էին ավստրո-թուրքական պատերազմներ։ Ռազմական ոլորտում Եվրոպայի աճող գերակայությունը Հաբսբուրգներին հնարավորություն տվեցին հետ նվաճելՀունգարիան և արշավանք սկսել դեպի Բալկաններ։ հակամարտություններն ավարտվեցին, երբ Առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարական և Օսմանյան կայսրությունները դարձան դաշնակիցներ, իսկ պատերազմից հետո երկու միապետություններն էլ դադարեցին գոյույուն ունենալ։