Իսպանական ժառանգության համար պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանական ժառանգության համար պատերազմ, եվրոպական խոշորագույն հակամարտությունը, որը սկսվել է Իսպանական կայսրության թագավոր, Հաբսբուրգների տոհմի ներկայացուցիչ Կառլ II-ի մահից կարճ ժամանակ անց՝ 1701 թվականին։ Նա իր կայսրությունը, որը սփռված էր մի քանի մայրցամաքներում, կտակում է ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի որդի դուքս Ֆիլիպ Անժուրացուն, ով հետագայում դարձավ թագավոր Ֆիլիպ V: Պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I-ը փորձեց պաշտպանել իր դինաստիայի իրավունքը իսպանական տիրույթների նկատմամբ։ Երբ Լյուդովիգ XIV-ը սկսեց առավել ագրեսիվ կերպով ընդարձակել իր տիրույթները, եվրոպական որոշ տերություններ (հիմնականում Անգլիան և Միացյալ նահանգների հանրապետությունը) սկսեցին հանդես գալ Սրբազան Հռոմեական կայսրության օգտին, որպեսզի խոչընդոտեն Ֆրանսիայի հզորացմանը։ Մի շարք երկրներ իրենց հերթին միացան Ֆրանսիայի և Իսպանիայի միությանը, որպեսզի փորձեն ստանալ նոր տարածքներ կամ էլ պաշտպանեն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքները։ Պատերազմական գործողությունները տեղի են ունեցել ոչ միայն հիմնականում Եվրոպայում, այլ նաև Հյուսիսային Ամերիկայում, որտեղ տեղական հակամարտությունը անգլիացի գաղութարարների կողմից անվանվեց Աննա թագուհու պատերազմ[3][4][5][6]։
Թվական | 1701 - 1714 |
---|---|
Մասն է | Իսպանական ժառանգության համար պատերազմ |
Վայր | Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա |
Արդյունք | Ուտրեխտյան խաղաղություն, Ռաստատյան խաղաղություն, Բադենյան խաղաղություն |
Հակառակորդներ | |
Անգլիայի թագավորություն (մինչև 1707) Շոտլանդական թագավորություն (1702-1705) | Ֆրանսիայի թագավորություն Իսպանական կայսրություն (1708)[2] |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Իսպանական ժառանգության համար պատերազմը տևել է ավելի քան մեկ տասնամյակ, և որի ժամանակ դրսևորվել են այնպիսի հրամանատարների տաղանդը, ինչպիսիք են դուքս դե Վիլարը և դուքս Բերվիկը (Ֆրանսիա), դուքս Մալբորոն (Անգլիա) և արքայազն Եվգենի Սավոյացին (Ավստրիա)։ Պատերազմն ավարտվեց 1713 թվականին Ուտրեխտյան և 1714 թվականին Ռաստատյան համաձայնագրերի կնքումով, որոնց արդյունքով Ֆիլիպ V-ը մնաց որպես թագավոր, բայց զրկվեց ֆրանսիական գահը ժառանգելու իրավունքից, ինչը բաժանեց Ֆրանսիայի ու Իսպանիայի գահերի դինաստիական միությունը։ Ավստրիացիները ստացան Իտալիայում և Նիդերլանդներում գտնվող իսպանական տիրույթների մեծ մասը։ Մայրցամաքային Եվրոպայում Ֆրանսիայի գերիշխանությունն ավարտվեց, իսկ Ուտրեխտյան խաղաղության պայմանագրով արտացոլված ուժերի հավասարակշռության գաղափարը դարձավ միջազգայն իրավակարգի մաս[3][7][8]։