Վեստֆալյան հաշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Վեստֆալյան հաշտություն, 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո։ Միավորում է 1648 թվականի հոկտեմբերի 24-ին Վեստ-ֆալիայի (պատմական մարզ Գերմանիայում) Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում կնքված երկու հաշտության պայմանագիր՝ Օսնաբրյուկյան (մի կողմից «Հռոմեական սրբազան կայսրության» կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Շվեդիայի ու նրա դաշնակիցների միջև) և Մյունստերյան (մի կողմից կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների միջև)։
Երբեմն Վեստֆելյան հաշտությանն վերագրում են նաև խաղաղության հաշտությունը Իսպանիայի և Նիդերլանդի միջև, որը կնքվել է 1648 թվականի հունվարի 30-ին։ Դրա հետ մեկտեղ Հոլանդիայի և Իսպանիայի միջև ռազմական գործողություններում՝ 1625-1648 թվականներին հետազոտողները համարում են միաժամանակ և՛ երեսնամյա, և՛ ութսունամյա պատերազմները։
Վեստֆալյան հաշտությունը համարվում է առաջին ժամանակակից դիվանագիտական համագումարի արդյունքը։ Այն հիմք է դնում Եվրոպայի նոր կարգերին։ Համաձայնագիրը անդրադարձել է Սրբազան Հռոմեական կայսրությանը, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդիային, Նիդերլանդներին և նրանց համագործակիցներին։
Պիրենեյան հաշտությունը, որը ստորագրվել է 1659 թվականին, վերջ է դնում Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմին և հաճախ դիտարկվում է որպես «ընդհանուր միասնության» վերջնական փուլը։