Քունջութի ձեթ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Քունջութի ձեթ (սեզամի ձեթ), բուսական յուղ, ստացվում է քունջութի սերմերից։
Համարյա անհոտ է, դուրեկան համով, պարունակում է ստեարինաթթու, պալմիտինաթթու, օլեինաթթու և այլն։ Համարժեք է մյուս ձեթերին, սակայն չի պարունակում վիտամին A և քիչ է վիտամին E-ն։ Օգտագործվում է մարգարինի, պահածոների, օճառների, ներկերի արտադրության մեջ, հրուշակեղենում, ինչպես նաև տեխնիկական նպատակներով։ Քունջութի ձեթը հին Հայաստանում օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։