Պահածոյացում
From Wikipedia, the free encyclopedia
Պահածոյացում, միջոցառումների համակարգ, որի շրջանակներում սնունդը ենթարկվում է մշակման և պահվում հերմետիկ միջավայրում։
Ըստ բաղադրատոմսի՝ պահածոները լինում են պարզ և բարդ։ Պարզ բաղադրատոմսով պահածոներից են բնական հյութերը, պյուրեները, որոնք կազմված են մեկ բաղադրիչից։ Պարզ են համարվում նաև երկբաղադրիչ պահածոները, որոնցից են մրգային կոմպոտները և բանջարեղենային բնական պահածոները։
Բարդ բաղադրատոմսով պահածոներն են՝ բանջարեղենների խորտիկային, ճաշատեսակային և խտացրած մրգային ու բանջարեղենային պահածոները։
Բաղադրատոմսով են պայմանավորված պահածոյի զգայաորոշիչ, քիմիկաֆիզիկական ցուցանիշները, որոնք պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտի։ Որքան բարդ է բաղադրատոմսը, այնքան ավելի շատ ցուցանիշներ են մտնում տվյալ պահածոյի ստանդարտում։
Բոլոր տեսակի պահածոների համար գոյություն ունեն հումքի և օժանդակ նյութերի ծախսերի հաստատված նորմաներ։ Ծախսի նորմաները որոշվում են հումքից սննդում առաջացող մնացորդներով, որոնք կամ սննդում ընդհանրապես, կամ տվյալ պահածոյում չեն օգտագործվում։ երկարատև պահելու համար հատուկ մշակված բուսական կամ կենդանական ծագում ունեցող սննդամթերք։ Պահածոների կշռաբաշխումը, հերմետիկ խցանում են մետաղե, ապակե կամ պոլիմերային տարաներում և ջերմամշակում։