Օլեինաթթու
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Օլեինաթթու (լատին․՝ oleum– յուղ), CH3(CH2)7CH=CH(CH2)7COOH, միահիմն չհագեցած կարբոնաթթու։ Անգույն, մածուցիկ, ջրում չլուծվող հեղուկ է։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ Հալման ջերմաստիճանը 14°С, եռմանը՝ 232°С, խտությունը՝ 825 կգ/մ3 (20°С)։ Գլիցերիդների ձևով պարունակվում է բուսական յուղերում և կենդանական ճարպերում։ Ստացվում է հիմնականում ձիթապտղի յուղից, որի մեջ օլեինաթթվի պարունակությունը 70–85% է։ Օլեինաթթուն և նրա էսթերներն օգտագործվում են լաքերի, ներկանյութերի, կոսմետիկական պատրաստուկների արտադրության մեջ։ Օլեինաթթվի աղերը մտնում են օճառների բաղադրության մեջ։
Արագ փաստեր Օլեինաթթու, Քիմիական բանաձև ...
Օլեինաթթու | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₈H₃₄O₂ |
Մոլային զանգված | 4,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դինամիկ մածուցիկություն | 25,6 միլիպասկալ վայրկյան Պա/վ |
Հալման ջերմաստիճան | 17 ± 1 °C և 13,4 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 360 °C[3] °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 112-80-1 |
PubChem | 445639 |
EINECS համար | 204-007-1 |
SMILES | CCCCCCCCC=CCCCCCCCC(=O)O |
ЕС | 204-007-1 |
RTECS | RG2275000 |
ChEBI | 393217 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել