Սոպրանոները
From Wikipedia, the free encyclopedia
«Սոպրանոները» (անգլ.՝ The Sopranos), ամերիկյան քրեական դրամա հեռուստասերիալ՝ սև տրագիկոմեդիայի տարրերով, ստեղծված Դեյվիդ Չեյսի կողմից և հեռարձակված HBO-ով։
Սոպրանոները անգլ.՝ The Sopranos | |
---|---|
Ժանր | |
Թեմա | անհաջող ընտանիք և կազմակերպված հանցագործություն |
Ստեղծող | Դեյվիդ Չեյս |
Երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Թիմ Վան Պատեն |
Գլխավոր դերերում | Ջեյմս Գանդոլֆինի
Լորեյն Բրակո Էդի Ֆալկո Մայքլ Իմպերիոլի Դոմինիկ Կիանեզե Սթիվեն Վան Զանդտ Թոնի Սիրիկո Ռոբերտ Այլեր |
Պրոդյուսեր | Այլեն Լենդրես |
Գործադիր պրոդյուսեր | Դեյվիդ Չեյս
Բրեդ Գրեյ Ռոբին Գրին Միթչել Բարգես Այլեն Ս․ Լանդրես Թերենս Ուինթեր Մեթյու Ուայներ |
Օպերատոր | Ալիկ Սախարով
Ֆիլ Աբրահամ |
Խմբագիր | Սիդնի Վոլինսկի
Ուիլյամ Բ․ Սթիչ Քոնրադ Գոնսալես |
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 86 |
Էկրաններին է | Հունվարի 10, 1999-ից Հունիսի 10, 2007-ը |
Հեռուստաալիք | HBO |
Ընկերություն | HBO |
Դիստրիբյուտոր | HBO |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պարգևներ | Մրցանակների և անվանակարգերի ցանկ |
Առաջադրում | Մրցանակների և անվանակարգերի ցանկ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժեն հիմնականում պատմում է այն մասին, թե ինչպես է Թոնի Սոպրանոն (Ջեյմս Գանդոլֆինի)՝ հյուսիսային Նյու Ջերսիի ընտանիքի ղեկավարը, բախվում և հաղթահարում կյանքի տարբեր մարտահրավերներ։ Նա փորձում է հավասարակշռություն պահպանել հանցավոր կազմակերպության պահանջների և իր անձնական կյանքի միջև։ Բացի այդ, Սոպրանոն խուճապային գրոհ է ունենում, որը դրդում է նրան այցելել հոգեբույժի (Լորեյն Բրակո)։
1999 թվականին իր սկզբնական հեռարձակումից ի վեր, սերիալը դարձել է մշակութային ֆենոմեն՝ ձեռք բերելով լայն ժողովրդականություն և բացառիկ քննադատական արձագանք։ Այն սկզբունքորեն նոր մոտեցմամբ է պատկերել մաֆիան, ամերիկյան ընտանիքը, Միացյալ Նահանգներում իտալաամերիկյան համայնքի խնդիրները, բռնության ազդեցությունը մարդկային ոգու վրա և այն սահմանները, որոնք հասարակությունը համարում է բարոյականություն։ Ինչպես HBO-ի մյուս ծրագրերը, սերիալը նախատեսված է բացառապես չափահաս հանդիսատեսի համար և պարունակում է բռնություն, մերկություն, թմրանյութերի օգտագործում և հայհոյանքներ։
2021 թվականի սեպտեմբերի 24-ին թողարկվել է «Սոպրանոները» սերիալի փրիքվելը՝ «Նյուարկի բազմաթիվ սրբերը» ֆիլմը, որի սյուժեի կենտրոնում է Թոնի Սոպրանոյի պատանեկությունը։