Խուճապային գրոհ
From Wikipedia, the free encyclopedia
Խուճապային գրոհներ, ինտենսիվ վախի հանկարծակի շրջաններ, որոնք կարող են ներառել քրտնարտադրություն, դող, շնչահեղձություն, թմրածություն կամ զգացում, որ որևէ վատ բան կարող է պատահել[1]։ Ախտանշանների քանակը հասնում է առավելագույնի մի քանի րոպեի ընթացքում։ Սովորաբար դրանք տևում են մոտ 30 րոպե, սակայն տևողությունը կարող է տարբերվել՝ վայրկյաններից մինչև ժամ[2]։ Կարող է դիտվել վերահսկողությունը կորցնելու վախ կամ ցավ կրծքավանդակում։ Խուճապային գրոհները իրենք իրենցով ֆիզիկական տեսանկյունից վտանգավոր չեն[3]։
Խուճապային գրոհ | |
---|---|
Անձ, որն ունի տագնապային գրոհ | |
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-9 | 300.01 |
ՀՄԴ-10 | F41.0 |
Ռիսկի գործոններ | ծխելը, հոգեբանական սթրեսային իրավիճակները |
Ախտորոշում | Երբ բոլոր այլ պատճառները բացառվում են |
Տարբերակիչ ախտորոշում | հիպերթիրեոիդիզմ, հիպերպարաթիրեոիդիզմ, սրտանոթային համակարգի հիվանդություններ, թոքերի հիվանդություններ, թմրադեղերի օգտագործում |
Բուժում | փսիխոթերապիա, դեղորայքային |
Բարդություններ | ինքնասպանություն |
Խուճապային գրոհները կարող են առաջանալ մի շարք խանգարումների պատճառով, որոնցից են սոցիոֆոբիան, հետվնասվածքային սթրեսը, թմրամոլությունը, դեպրեսիան և այլ բժշկական խնդիրները[4]։ Դրանք կարող են հրահրվել և հանկարծակիորեն առաջանալ ծխելու և սթրեսի հետևանքով։ Ախտորոշելուց առաջ պետք է հերքել հիպերթիրեոիդիզմը, պարահիպերթիրեոիդիզմը, սրտանոթային հիվանդությունները, թոքերի հիվանդությունները։
Խուճապային գրոհի բուժումը ուղված է հիմնական պատճառի վերացմանը[5]։ Հաճախակի գրոհներ ունեցող հիվանդների դեպքում կարելի է օգտագործել հոգեթերապիա կամ դեղամիջոցներ[6]։ Շնչառական վարժությունները և մկանների թուլացման տեխնիկան նույնպես կարող է օգտակար լինել[7]։ Տուժողները ավելի են հակված ինքնասպանության։
Տարվա ընթացքում Եվրոպայում խուճապային գրոհ ունենում է բնակչության 3%-ը, մինչ Ամերիկայում նրանց թիվը հասնում է 11%-ի։ Խնդիրը առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում, առաջանում է սեռահասունացման շրջանում կամ ավելի ուշ՝ չափահաս տարիքում։ Երեխաները և ավելի մեծ տարիքում գտնվողները ավելի քիչ են ախտահարվում[8]։