Հոգեթերապիա
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեթերապիա (հին հուն. ψυχή — «հոգի», «ոգի» + θεραπεία — «բուժում», «առողջացում», «դեղ»), բուժիչ ազդեցությունն է մարդու հոգեկանի և ողջ օրգանիզմի վրա՝ հոգեկանի միջոցով։ Հոգեթերապիայի նպատակն է ազատել մարդուն տարաբնույթ անձնային, հուզական, վարքային, սոցիալական և այլ տեսակի խնդիրներից և խաթարումներից։ Հոգեթերապիան իրականացվում է հատուկ և տարատեսակ մեթոդների և տեխնկաների միջոցով՝ կախված վերջինիս ուղղվածությունից։
Հոգեթերապիան հարկավոր է տարբերակել հոգեբուժությունից և հոգեբանությունից։