Հոգեբանական դրամա
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեբանական դրամա (անգլ.՝ Psychological drama) կամ հոգեդրամա (անգլ.՝ psychodrama)[1], դրամայի ենթաժանրը, որի շեշտը դրվում է հոգեբանական տարրերի վրա[2]։ Այն հաճախ համընկնում է այլ ժանրերի հետ, ինչպիսիք են դետեկտիվը, ֆենտեզին, սև հումորը և գիտաֆանտաստիկ ժանրերը, և սերտորեն կապված է հոգեբանական սարսափ և հոգեբանական թրիլլեր ժանրերի հետ։ Հոգեբանական դրաման օգտագործում է այս ժանրերի փոխաբերությունները, որպեսզի կենտրոնանա մարդու հոգեվիճակի և հոգեբանական ազդեցությունների վրա՝ սովորաբար հասուն և լուրջ տոնով։
Հոգեբանական դրաման ուսումնասիրում է այնպիսի թեմատիկ տարրեր, ինչպիսիք են՝ լքվածությունը, անցումային տարիքի խնդիրները, ժխտումը, հաշմանդամությունը, երազների հաջորդականությունը, հոգեկան հիվանդությունները, սեռականությունը, էմոցիոնալ անկայունությունը, վարքը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, հոգեբանական բռնությունը, հոգեբանական արվեստը, սոցիալական հիվանդությունները և այլ լուրջ քննարկումներ, որոնք ընդգծում են ինչպես հերոսների կյանքի, այնպես էլ իրականության խնդիրները։