Մեծ Բրիտանիան Առաջին համաշխարհային պատերազմում
From Wikipedia, the free encyclopedia
Առաջին աշխարհամարտում Մեծ Բրիտանիան Անտանտ ռազմա-քաղաքական միության անդամ էր։ Անընդմեջ զարգանալով՝ երկիրը հասավ իր գլխավոր նպատակին՝ պարտության մատնելով Կենտրոնական տերությունների (Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն և Բուլղարական թագավորություն) միությանը։ Պատերազմի ընթացքում բրիտանական զինված ուժերը էապես վերակազմվեցին, օրինակ, ստեղծվեցին Թագավորական ռազմաօդային ուժերը, զորքի թիվը աճեց։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ հարկադրաբար զորահավաք եղավ[2]։ Թշնամուն պարտության մատնելու համար հարկ եղավ էական զոհողությունների գնալ։ Աշխատուժի կրճատման և սննդամթերքի պակասը կանխելու համար կառավարությունը մշակեց մի շարք օրենքներ, ինչպիսին էր օրինակ Թագավորության պաշտպանության մասին օրենքը, որով թագավորությանը տրվում էր իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու լրացուցիչ լիազորություններ։ Մեծ Բրիտանիայում «բիզնես՝ ինչպես միշտ»[3] նախնական քաղաքականությունից և Հերբերտ Հենրի Ասկվիտի[4] կաբինետի մինչպատերազմյան ստատուս քվոյից ստիպված եղան հրաժարվել՝ հօգուտ վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի` տոտալ պատերազմի ռեժիմի (պետությունն իրավունք ստացավ միջամտել հասարակական կյանքի բոլոր ոլորտներ)[5], ինչն առաջին անգամն էր Բիրտանիայի տարածքում։ Բրիտանական քաղաքներն առաջին անգամ դարձան հրետանակոծության թիրախներ։ Հասարակության մեջ մարտական ոգին բարձր մակարդակի վրա էր, մեծ մասամբ շնորհիվ զանգվածային լրատվության միջոցների. պատերազմական ժամանակահատվածում թերթերը ծաղկում էին ապրում[6]։ Հաջողությամբ էին իրականացվում կառավարական պրոպագանդաները շնորհիվ այնպիսի լրագրողների, ինչպիսին էր Չարլզ Մաստերմանը և թերթի հրատարակիչների, ինչպիսին էր լորդ Բիվերբրուկը։ Աշխատուժի ժողովրդագրական փոփոխություններին հարմարվելու ճանապարհով ռազմական ոլորտի հետ կապված արդյունաբերությունները սկսեցին աճել և արտադրությունը սկսեց աճել ավելի մեծ քանակությամբ մարդկանց վարձու աշխատանքի վերցնելու հաշվին[7]։ Բացի այդ, սկսվեց կանանց աշխատուժի զանգվածային կիրառում, ինչը հարկադրեց պառլամենտին 1918 թվականին օրենք ընդունել, որով զգալի թվով կանանց տրվեց ձայնի իրավունք[8]։
history of the United Kingdom of Great Britain and Ireland? | |||||||||||
The Times «Մեծ Բրիտանիան պատերազմում է» | |||||||||||
| |||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
ֆելդմարշալՋոն Ֆրենչ ֆելդմարշալ Դուգլաս Հեյգ նավատորմի ադմիրալ Ջոն Ջելիկո Ուիլիամ Ռոբերտսոն | |||||||||||
Ջորջ V Լլոյդ Ջորջ Հենրի Ասկվիտ Ուինսթոն Չերչիլ | |||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
673,375 զոհված եւ անհետ կորած 1.643.469 վիրավոր քաղաքացիական զոհեր. 16,829[1] |
Պատերազմի ժամանակ բրիտանական թագավորական ընտանիքը Ջորջ V գլխավորությամբ խզեց կապերը իր գերմանական բարեկամների հետ և իր արքայատոհմի՝ Սաքս-Կոբուրգ-Գոթյան գերմանական անունը վերանվանեց Վինզորյան։ Պատերազմի ընթացքում նկատվող խնդիրներն արգելք հանդիսացան Ռուսաստանում իրենց ազգականների այդ թվում և Նիկոլայ II փրկության համար։ Մթերքի պակասի և 1918 թ. երկրում տարածված «իսպանկա» համաճարակի պատճառով աճեց մահացության թիվը[9]։ Մարդկային կորուստները անցնում էին 850 000 հոգին[10]։ Նաև համարվում է, որ պատերազմն արագացրել է Կանադայում և Ավստրալիայում ազգային ինքնագիտակցության աճը, ինչն, ի վերջո ավարտվել է Բրիտանական կայսրության անկմամբ։ Եվ Կանադան և Ավստրալիան այդ ժամանակ արդեն նախընտրում էին մարտական գոտիներում կիրառել ազգային խորհրդանիշներ։ Այնուամենայնիվ, աշխարհագրական տեսանկյունից կայսրությունը ծաղկման գագաթնակետին հասավ խաղաղ պայմանագրերի կնքման արդյունքում[11]։