Իսպանական գրիպ
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանական գրիպ, «իսպանկա» 1918 թվականի գրիպի համավարակ (Ֆր. grippe espagnole или իսպ. gripe española), Մարդկության պատմության մեջ ամենամասշտաբային գրիպի համավարակն էր, ինչպես վարակվածների քանակով, այնպես էլ մահացությունների թվով։
Իսպանական գրիպ | |
---|---|
Ֆորտ Ռիլեյի (Կազնաս) զինվորները՝ Քեմփ Ֆյունսթոն հիվանդանոցի հիվանդասենյակում | |
Տեսակ | գրիպի համավարակ, համավարակ, վարակիչ հիվանդություն, զոոնոզ և համաճարակի բռնկում |
Պատճառ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Փոխանցման ձև | ենթդ․ ջրային թռչուններ և օդակաթիլային փոխանցում |
Spanish flu Վիքիպահեստում |
1918-1919 թվականներին (18 ամիս) իսպանական գրիպով վարակվել է 500 միլիոն[1] մարդ կամ բնակչության 29,5% -ը:, ներառելով՝ հեռավոր խաղաղօվկիանոսյան կղզիները և Արկտիկան։ Իսպական գրիպից մահացել է ՝ 50-100 միլիոն մարդ, որը կազմում էր աշխարհի բնակչության 5 %[2]։ Այսպիսով, վարակակիրների շրջանում մահացության մակարդակը կազմել է 10-20%։ Համաճարակն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին և մահացածների թվով արագորեն անցավ պատերազմի զոհերի թիվը։ Համարվում է, որ համաճարակի զարգացմանը և տարածմանը նպաստել է պատերազմի ոչ սանիտարական պայմանները, վատ սնունդը, մարդաշատ ռազմական ճամբարները և փախստականների ճամբարները։
Գրիպի բռնկումների մեծ մասն առանց որևէ օրինաչափության սպանում է փոքրերին, մեծահասակներին և վատառողջներին։ Դրան հակառակ՝ իսպանական գրիպի ժամանակ մահանում էին առողջ երիտասարդները։ Սառեցված զոհերից վերցված վիրուսի ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսը օգտագործել է ցիտոկինային հարձակումը (իմունային համակարգի նորմայից բարձր ակտիվությունը)։ Ուժեղ իմունային համակարգ ունեցող երիտասարդ չափահասների մոտ իմունային պատասխանը և դրան հաջորդող բացասական հետևանքները ավելի շատ էին, քան թույլ իմունային համակարգ ունեցող փոքրերի և ծերերի մոտ։ Այս պատճառով վերջիններիս մոտ մահացության տոկոսն ավելի ցածր էր[3]։
Պատմական և համաճարակաբանական տվյալները բավարար չեն համավարակի աշխարհագրական ծագումը պարզելու համար[1]։ Իսպանական գրիպի վիրուսը պատճառ է դարձել նաև լեթարգիական էնցեֆալիտի բռնկմանը 1920-ական թվականներին[4]։
Առաջին համաշխարհային պատերազմի ոգին պահպանելու նպատակով, հիվանդության և մահացության դեպքերի հրապարակումը նվազեցվել է Գերմանիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում[5][6], բայց Իսպանիայում թերթերն ազատորեն փաստում էին մահացությունների մասին[7] (ինչպես օրինակ Ալֆոնսո XIII թագավորի մահացու հիվանդությունն էր)։ Սրա պատճառով ստեղծվել էր սխալ պատկերացում, թե Իսպանիան ամենատուժած երկիրն է[8] և հիվանդությունն անվանվել՝ իսպանական գրիպ[9]։ Իսպանիայում հիվանդությունն անվանվել է նաև Նեպալի զինվոր, որը ծագել է La canción del olvido (Մոռացումի երգը) օպերետից։ Օպերետի պրեմիերան տեղի է ունեցել համաճարակի առաջին ալիքի ժամանակ՝ Մադրիդում. լիբրետիստներից մեկը՝ Ֆեդերիկո Ռոմերոն, կատարում էր օպերետի ամենահայտնի երաժշտական համարը՝ Նեպալի զինվորը, որը նույնքան լավ հիշվող էր, որքան գրիպի համաճարակը[10]։