Բուլղարիայի թագավորություն (բուլղար․՝ Царство България, Ցարստվո Բուլղարիա), նաև անվանում են Բուլղարիայի ցարություն կամ Երրորդ բուլղարական ցարություն։ Եղել է սահմանադրական միապետություն, որը հիմնադրվել է 1908 թվականի հոկտեմբերի 5-ին երբ բուլղարական պրինցիպալատը դարձավ թագավորություն։ Ֆերդինանդ I-ը թագադրվեց որպես Ցար համաձայն անկախության հռչակագրի, որով Բուլղարիան անկախացավ Օսմանյան կայսրությունից։
Երկիրը իր կողմից մղված պատերազմներում ստացել էր "Բալկանյան Պրուսիա" մականունը։ Մի քանի տարում Բուլղարիայի բանակը հասել էր մեկ միլիոնի, 5 միլիոն բնակչության պայմաններում և մյուս տասնամյակում (1910–1920 թվականներ) այն ներքաշվեց երեք պատերազմներում` Առաջին ու Երկրորդ Բալկանյան պատերազմներում և Առաջին համաշխարհային պատերազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բուլղարական բանակը մասնատվեց և բոլոր պլանները միավորել բուլղարաբնակ տարածքները չիրագործվեցին։ Չանցած երկու տասնամյակ Բուլղարիան նորից մտավ պատերազմի մեջ բուլղարական հողերի միավորմեան համար, որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից և նորից դարձավ պարտվող կողմ, մինչև որ փոխվեց Դաշնակիցների կողմը 1944 թվականին։ 1946 թվականին Բուլղարիայի ցարը արտաքսվեց և թագավորությունը դարձավ Բուլղարիայի ժողովրդական հանրապետություն։