Ֆեդոր ֆոն Բոկ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդոր ֆոն Բոկ (դեկտեմբերի 3, 1880(1880-12-03)[1][2][3], Kostrzyn nad Odrą, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 4, 1945(1945-05-04)[1][2], Oldenburg in Holstein, Ostholstein, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4]) գերմանացի ֆեդմարշալ, ով ծառայել է Գերմանիայի բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բոկը եղել է Բանակային խումբ հյուսիսի հրամանատարը 1939 թվականին Լեհաստան ներխուժման ժամանակ, Բանակային խումբ B-ի հրամանատար` 1940 թվականին Ֆրանսիա ներխուժման ժամանակ և հետագայում Բանակային խումբ կենտրոնի հրամանատար, երբ Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ վրա 1941 թվականին։ Նա նաև եղել է Բանակային խումբ հարավի հրամանատար 1942 թվականին։
Ֆեդոր ֆոն Բոկ գերմ.՝ Fedor von Bock | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1880(1880-12-03)[1][2][3] |
Ծննդավայր | Kostrzyn nad Odrą, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | մայիսի 4, 1945(1945-05-04)[1][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Oldenburg in Holstein, Ostholstein, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | սպա և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Moritz Karl Albert von Bock? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Fedor von Bock Վիքիպահեստում |
Բոկը Տրիումֆ գործողության հրամանատարն էր, երբ 1941 թվականի աշնանը և ձմռանը գերմանացիները փորձեցին նվաճել Մոսկվան, սակայն անհաջողության մատնվեցին։ Վերմախտի հարձակումները դանդաղեցին ԽՍՀՄ դիմադրության բարձրացմամբ և դժվարանցանել տեղանքների պատճառով[5]։ ԽՍՀՄ հակահարձակումը ստիպեց գերմանացիներին նահանջել և Բոկը ազատվեց հրամանատարությունից Ադոլֆ Հիտլերի կողմից։
Որպես Մոնարխիստ, Բոկը չէր ներքաշվել քաղաքականության մեջ։ Սակայն նա երբեք չի սատարել այն ուժերին, որոնք ցանկացել են պաշտոնանկ անել Հիտլերին և երբեք չի բողոքել, երբ ՍՍ-ը բռնություններ էր կիրառում խաղաղ բնակիչների և իր զինվորների հանդեպ։ Բոկը նաև չխոսկան և չհաղորդակցվող էր, և Հիտլերը նրան գերադասում էր քանի որ նա հաջող է ճակատամարտերում[5]։ Բոկը իր երկրորդ կնոջ և դստեր հետ սպանվեցին բրիտանական ռմբակոծիչի նետած ռումբից 1945 թվականին Համբուրգի մոտակայքում մեքենայով ճանապարհորդելիս։