Քանթրի
երաժշտական ժանր / From Wikipedia, the free encyclopedia
Քանթրի (անգլ.՝ Country music - գյուղական երաժշտություն), երաժշտական ժանր, ձևավորվել է ԱՄՆ-ի հարավային ու արևմտյան շրջաններոմ[1]։ Քանթրի ոճի համար որպես հիմք են ծառայել պարային ու երգային մեղեդիները, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից Ամերիկա գաղթածները[2]։ Դրանց մեջ հատկապես մեծ տեղ են գրավում անգլո-կելտական ազգային երաժշտական ավանդույթները, որոնք երկար ժամանակ գրեթե անփոփոխ կերպով պահպանվել են Թենեսիի, Կենտուկիի և Հյուսիսային Կարոլինայի լեռնային բնակչության շրջանում։
Քանթրի Country music | |
---|---|
Ոճային հիմքեր | Ապալաչների երաժշտություն, Բլյուզ, Կելտական երաժշտություն |
Մշակութային հիմքեր | 1920 -ականներ, ԱՄՆ հարավային ու արևմտյան շրջաններ |
Ծագման ժամանակ | 1920 |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Ենթաժանրեր | |
Հարակից ժանրեր | |
Ալտերնատիվ ռոք, Ռոք, Ռեփ, Փոփ, Սոուլ |
Իրենց բովանդակությամբ քանթրի ոճի երգերն ու բալլադները մոտ են հասարակ գյուղական ֆոլկլորային թեմատիկային։ Քանթրի արվեստի ոգին բնութագրվում է հատկապես լարային գործիքներով, ինչպիսիք են կիթառն ու մանդոլինը։ Սկզբնական շրջանում երաժշտական հնչողությանը առանձնահատուկ կոլորիտ էր հաղորդում ֆիդլ ջութակը, որը մի քանի դար շարունակ հանդիսացել է ամերիկյան ֆերմերների հիմնական երաժշտական գործիքը[3][4][5]։
Քանթրի ոճի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև սևամորթների երաժշտական մշակույթը, որը հատկապես վառ է արտահատվել երգի կատարման ռիթմում և իմպրովիզացիոն ձևում, ինչպես նաև այնպիսի գործիքների կիրառման մեջ, ինչպիսիք են բանջոն ու շրթնահարմոնը։