Ֆոլկլոր
բանավոր ժողովրդական ստեղծագործություն և երաժշտություն / From Wikipedia, the free encyclopedia
Ֆոլկլոր (ժողովրդական մշակույթ, ժողովրդական արվեստ), ժողովրդի կոլեկտիվ գեղարվեստական ստեղծագործություն, որն արտացոլում է իր կյանքը, աշխարհայացքը, իդեալները, սկզբունքները։ Դրանք ստեղծվում են ժողովրդի կողմից պոեզիայի (ավանդություն, երգ, քնարերգություն, անեկդոտ, հեքիաթ, էպոս), ժողովրդական երաժշտության (երգեր, գործիքային եղանակներ, պիեսներ), թատրոնի (դրամաներ, երգիծական պիեսներ, տիկնիկային թատրոն) պարի, ճարտարապետության, կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառներում։ Ֆոլկլորի ամենակարևոր տարբերությունը գրականության և գրքային ժամանակակից արվեստի հետ համարվում է իր ավանդականությունը և տեղեկության բանավոր փոխանցումը։ Կրողները սովորաբար լինում էին գյուղացիները։