Ստեֆեն Քարի
From Wikipedia, the free encyclopedia
Ուորդել Ստեֆեն Քարի II (անգլ.՝ Wardell Stephen Curry II, մարտի 14, 1988(1988-03-14)[1][2][3], Ակրոն, Օհայո, ԱՄՆ[3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։
Ստեֆեն Քարի Stephen Curry | ||
Ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 30 | |
Ի ծնե տրված անունը | Ուորդել Ստեֆեն Քարի II Wardell Stephen Curry II | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1988 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Ակրոն, Օհայո, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դպրոց | Շառլոթի քրիստոնեական դպրոց (Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Դեյվիդսոնի քոլեջ (2006–2009) | |
Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ | |
Դրաֆթ ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |
Կարիերայի պատմություն | ||
Գոլդեն սթեյթ Ուորիորս (2009-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Համալսարանային առաջնության շրջանակներում ներկայացրել է Դեյվիդսոնի քոլեջը (2006–2009)։ 2008-09 մրցաշրջանում եղել է ամենաբարձր միջին միավորներ ունեցող համալսարանային բասկետբոլիստը (28,6 մ/խ ցուցանիշով)։
Ընտրվել է 2009 թվականի NBA դրաֆթի 7-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից[4]։ 2012–13 մրցաշրջանում ռեկորդ է սահամանել՝ մեկ մրցաշրջանում իրացրած առավելագույն 3-միավորանոց նետումների կատեգորիայում (272)։ Խաղընկեր Քլեյ Թոմսոնի հետ ռեկորդ է սահմանել նաև մրցաշրջանի ընթացքում կատարած կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։ Թոմսոն-Քարի խաղազույգն այժմ կրում է «Սփլեշ բրադըրս» ("Splash Brothers") մականունը։ 2014-15 մրցաշրջանում գերազանցել է իր իսկ սահմանած 272 երեքմիավորանոց նետումների ռեկորդը՝ այն հասցնելով 286-ի։ Խաղաշրջանի ավարտից հետո արժանացել է ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը։ 2015, 2017, 2018 և 2022 թվականներին նվաճել է NBA-ի գավաթը։
NBA-ի նախկին բասկետբոլիստ Դել Քարիի և նախկին վոլեյբոլիստուհի Սոնյա Քարիի որդին է։