Քլեյ Թոմփսոն
From Wikipedia, the free encyclopedia
Քլեյ Ալեքսանդր Թոմփսոն (անգլ.՝ Klay Alexander Thompson, փետրվարի 8, 1990(1990-02-08)[1], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան և թեթև հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։
Քլեյ Թոմփսոն Klay Thompson | ||
Թոմփսոնը 2016 թվականին | ||
Ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |
---|---|---|
Դիրքը | Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող | |
Համար | № 11 | |
Ի ծնե տրված անունը | Klay Alexander Thompson Քլեյ Ալեքսանդր Թոմփսոն | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1990 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 93 կգ | |
Դպրոց | Սանտա Մարգարիտայի կաթոլիկ դպրոց (Ռանչո Սանտա Մարգարիտա, Կալիֆորնիա) | |
համալսարան | Վաշինգտոնի նահանգային համալսարան (2008–2011) | |
Դրաֆթի տարի | 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 11-րդ | |
Դրաֆթ ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |
Կարիերայի պատմություն | ||
Գոլդեն սթեյթ Ուորիորս (2011-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ծնվել է Լոս Անջելեսում, մանկություն անցկացրել Լադերա Ռանչ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ)։ Հաճախել է Ռանչո Սանտա Մարգարիտայում գտնվող «Սանտա Մարգարիտա» ավագ դպրոցը[2]։ Դպրոցի ավարտական տարում Թոմփսոնը միջինը բերում էր 21 միավոր, որի օգնությամբ թիմը մրցաշրջանում ունենում է 30 հաղթանակ և ընդամենը 5 պարտություն, ինչի շնորհիվ էլ դուրս է ելնում մինչև նահանգային առաջնություն[2]։ Նահանգային առաջնության ժամանակ Թոմփսոնը սահմանում է խաղային ռեկորդ՝ մեկ հանդիպման ընթացքում իրացնելով յոթ 3-միավորանոց նետում։ Դպրոցն ավարտելով 2008 թվականին՝ Թոմփսոնն ընդունվում է Վաշինգտոնի նահանգային համալսարան։ Համալսարանի առաջին, երկրորդ և երրորդ կուրսերում Թոմփսոնը միջինը բերում էր համապատասխանաբար 12, 5, 19, 6 և 21, 6 միավոր։
Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից։
2014 թվականին խաղընկեր Ստեֆեն Քարիի հետ (միասին հայտնի որպես «Սփլեշ եղբայրներ», "Splash Brothers") ռեկորդ է սահմանել կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։
2015, 2017, 2018 և 2022 թվականներին, «Ուորիորսի» կազմում ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Թոմփսոնի հայրը՝ Մայքլ Թոմփսոնը ժամանակին հանդես է եկել NBA-ում՝ «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում 1987 և 1988 թվականներին դառնալով NBA-ի չեմպիոն։