Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը (գերմ.՝ Schneeweißchen und Rosenrot ), գերմանական հեքիաթ է, որի առավել հայտնի տարբերակը ներկայացվում է Գրիմ Եղբայրների մոտ, որպես պատմություն №161: Ավելի հին ու կարճ տարբերակը՝ «Անշնորհակալ թզուկը» գրել է Քերոլայն Շտալը (1776-1837-ական թվականներին)։ Այն ըստ էության, համարվում է ամենահին տարբերակը, քանի որ հայտնի չէ ավելի հին բանավոր տարբերակներ։ Պատմության բանավոր տարբերակները շատ սահմանափակ են իրենց բովանդակությամբ[1]։
Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը գերմ.՝ Schneeweißchen und Rosenrot | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 1827 |
Snow White and Rose Red |
Չպետք է շփոթել Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկ» հեքիաթի հետ (գերմ.՝ Schneewittchen, այլ ոչ թե Schneeweißchen), որը հիմք է հանդիսացել «Ուոլթ Դիսնեյի» «Սպիտակաձյունիկը և Յոթ թզուկները» ֆիլմի համար։ Սա «Սպիտակաձյունիկ»-ի բոլորովին այլ տարբերակն է և մյուսի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բացի անվան համընկնումը անգլերեն լեզվով և թզուկի հետ ունեցած հանդիպումով։