Գրիմ եղբայրներ
From Wikipedia, the free encyclopedia
Գրիմ եղբայրներ, (գերմ.՝ Brüder Grimm կամ Die Gebrüder Grimm; Յակոբ Գրիմ (հունվարի 4, 1785 - սեպտեմբերի 20, 1863) և Վիլհելմ Գրիմ (փետրվարի 24, 1786 - դեկտեմբերի 16, 1859)), գերմանացի լեզվաբաններ ու գերմանական ժողովրդական մշակույթի ուսումնասիրողներ։ Հավաքել են գերմանական բանահյուսության նմուշներ և հրատարակել Գրիմ եղբայրների հեքիաթներ անունը կրող մի քանի ժողովածուներում, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում։ Կարլ Լախմանի ու Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեի հետ միասին համարվում են գերմանական լեզվաբանության ու գերմանիստիկայի հիմնադիրները։ Կյանքի վերջում նրանք զբաղվել են գերմաներենի առաջին բառարանի ստեղծման աշխատանքներով։ Վիլհելմը մահացել է 1859 թվականի դեկտեմբերին՝ D տառի բաժինն ավարտելուց հետո։ Յակոբը եղբորից չորս տարի ավելի ապրեց և հասցրեց ավարտել A, B, C և E տառերը։ Նա մահացավ աշխատասեղանի մոտ՝ գերմ.՝ Frucht (միրգ) բառահոդվածի վրա աշխատելիս։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիմ եղբայրներ (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գրիմ եղբայրներ գերմ.՝ Brüder Grimm | |
---|---|
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Երկեր | Գրիմ եղբայրների հեքիաթներ |
Brothers Grimm Վիքիպահեստում |