Շառլոտ Պրուսացի
From Wikipedia, the free encyclopedia
Շառլոտ Պրուսացի (գերմ.՝ Charlotte von Preußen), լրիվ անունը Վիկտորիա Էլիզաբեթ Աուգուստա Շառլոտ Պրուսացի (գերմ.՝ Victoria Elisabeth Augusta Charlotte von Preußen), հուլիսի 24, 1860(1860-07-24), Պոտսդամի նոր պալատ - հոկտեմբերի 1, 1919(1919-10-01)[1][2], Բադեն-Բադեն, Վայմարյան Հանրապետություն, պրուսական արքայադուստր, Պրուսիայի արքա և Գերմանիայի միապետ Ֆրիդրիխ III–ի և բրիտանական արքայադուստր Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացու ավագ դուստրը, ամուսնությամբ՝ վերջին կոմսուհի Սաքս Մեյնինգենի։
Շառլոտ Պրուսացի գերմ.՝ Charlotte von Preußen | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1860(1860-07-24) |
Ծննդավայր | Պոտսդամի նոր պալատ |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1919(1919-10-01)[1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Բադեն-Բադեն, Վայմարյան Հանրապետություն |
Գերեզման | Ալտենշտայն դղյակ |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Bernhard III, Duke of Saxe-Meiningen? |
Ծնողներ | հայր՝ Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր), մայր՝ Վիկտորիա Սաքսեն Կոբուրգ Գոթացի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Princess Feodora of Saxe-Meiningen? |
Princess Charlotte of Prussia Վիքիպահեստում |
Շառլոտան շատ դժվար երեխա է եղել և անտարբեր աշակերտ։ Պահանջկոտ մոր հետ ունեցել է լարված հարաբերություններ։ Մեծանալուն զուգահեռ Շառլոտան հակվածություն է ձեռք բերել բամբասանքի տարածման և շրջապատողներին անախորժություններ պատճառելու հանդեպ։ Տասնվեց տարեկանում նա վերջնականապես հրաժարվել է լսել ծնողներին, իսկ արդեն երկու տարի անց ամուսնացել է սաքս մեյնինգենյան արքայազն Բերնգարդայի հետ, թույլ կամք ունեցող ամուսինը չէր կարողանում ազդել կնոջ վրա։ Իր էքսցենտրիկությամբ հայտնի Շառլոտան բավականություն էր ստանում բեռլինյան հասարակությունից՝ հաճախ իր միակ երեխային` արքայադուստր Ֆեոդորային, թողնելով մոր կամ էլ տան անդամների հոգածությանը, որի պատճառով էլ հարաբերությունները իր աղջկա հետ շատ լարված են եղել։
1888 թվականին Շառլոտայի եղբայրը՝ Վիլհելմ II–ը, ժառանգել էր գերմանակն գահը, արքայադստեր սոցիալական ազդեցությունը մեծացել էր, եղբոր կառավարման ողջ ընթացքում նա հայտնի էր իր խարդավանքներով և կյանքն անց է կացրել հիվանդության նոպաների և պալատում թեթևաբարո զբաղմունքների միջև։ 1914 թվականին Շառլոտայի ամուսինը ժառանգել է Սաքս Մեյնինգենյան կոմսությունը, սակայն այն կորցրել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում։ 1919 թվականին Բադենում արքայադուսրը սրտային նոպա է ունեցել, որը բերել է մահվան։ Ամբողջ կյանքում նա բողոքել է վատ զգացողություն ունենալու համար։ Պատմաբանների մեծամասնությունը նշել է, որ Շառլոտան տառապել է պորֆիրիայով՝ ժառանգական հիվանդությամբ, որը անցել էր նաև նրա միակ աղջկան։