Լուիզայի շքանշան
From Wikipedia, the free encyclopedia
Լուիզայի շքանշան, կանանց շքանշան, Պրուսիայի թագավորության բարձրագույն պարգև։
Լուիզայի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Պրուսիայի թագավորություն | ||||
Տեսակ | order of knighthood for women? | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | օգոստոսի 3, 1814 | ||||
Հերթականություն | |||||
Order of Louise Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 1814 թվականի օգոստոսի 3-ին Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Ուիլյամ III-ի կողմից՝ ի հիշատակ հանգուցյալ կնոջ՝ շատ սիրելի թագուհի Լուիզայի։ Այս շքանշանն իր բնույթով ասպետական էր, բայց նախատեսված էր բացառապես այն կանանց համար, որոնց ծառայությունը Պրուսիային արժանի էր նման բարձր ազգային ճանաչման[1]։
Թեև Պրուսիայի թագավորը տեխնիկապես թագավորության «Շքանշանների տիրակալն» էր, Լուիզայի շքանշանի ղեկավարը թագուհին էր[2]։ Թագավորական ընտանիքի դուստրերը պարգևատրվել են այս շքանշանով` Սև Արծվի, Կարմիր Արծվի Մեծ Խաչի, Պրուսիայի թագի առաջին աստիճանի և Հոհենցոլերնի թագավորական տան շքանշանների փոխարեն, որոնք վերապահված էին որդիներին։
Լուիզայի շքանշանը թարմացվում էր յուրաքանչյուր հաջորդ միապետի հետ։ Այն թողարկվել է հիմնադրման օրվանից՝ 1814 թվականին (Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի օրոք) և նորացվել 1850 թվականին (Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի օրոք), 1865 թվականին (Վիլհելմ I-ի օրոք), իսկ 1890 թվականին (Վիլհելմ II-ի գահակալության օրոք)։