Մրայա Քերի
From Wikipedia, the free encyclopedia
Մրայա Քերի (անգլերեն՝ Mariah Carey, մարտի 27, 1969(1969-03-27)[1], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան փոփ, սոուլ, հիփ հոփ և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի երգչուհի, երգահան, երաժշտական պորդյուսեր, դերասանուհի և բարեգործ։
Մրայա Քերի | |
---|---|
Մրայա Քերին 2018 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Mariah Carey |
Ի ծնե անուն | անգլ.՝ Mariah Carey |
Նաև հայտնի է որպես | Songbird Supreme, Mimi |
Ծնվել է | մարտի 27, 1969(1969-03-27)[1] (55 տարեկան) Հանթինգտոն, Նյու Յորք նահանգ |
Երկիր | Նյու Յորք, ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, R&B, Սոուլ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, բարեգործ |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր |
Գործունեություն | 1988-ներկա |
Լեյբլ | Columbia, Virgin, MonarC/Island |
Կրթություն | Harborfields High School? |
Անդամակցություն | Chick? |
Կապված | Ուիթնի Հյուսթոն, Ջերմեյն Դյուփրի, Ջեյ Զի, Boyz II Men, Լյութեր Վանդրոս |
Ամուսին | Tommy Mottola? և Նիք Քենոն |
Պարգևներ | |
Կայք | mariahcarey.com |
Ստորագրություն | |
Mariah Carey Վիքիպահեստում |
1990 թվականին Columbia Records լեյբլի գործադիր տնօրենի ղեկավարությամբ թողարկվում է Մրայայի առաջին ստուդիական ալբոմը՝ «Mariah Carey»: Ալբոմից չորս երգեր գրավեցին առաջին տեղերը Billboard Hot 100 չարթում։ Emotions (1991), Music Box (1993) և Merry Christmas (1994) ալբոմների հաջողությունից հետո Մրայան անվանվեց Columbia Records լեյբլի ողջ պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ երաժիշտը։
1995 թվականին, Daydream ալբոմից երկրորդ սինգլը «One Sweet Day», Boyz II Men խմբի հետ թողարկված, գրանցեց ռեկորդ 16 շաբաթ Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում մնալով։ Ռեկորդը մինչև այժմ չի գերազանցվել, իսկ երգը մտել է երաժշտության պատմության մեջ։
90-ականների երկրորդ կեսից Մրայան սկսում է գրել և ձայնագրել հիփ հոփ ժանրի երգեր, որն ակնառու է 1997 թ.-ի Butterfly ալբոմում։
2000 թվականին երգչուհին թողեց Columbia Records-ը և սկսեց ձայնագրվել Virgin Records-ում։ 2001 թվականի Glitter ֆիլմից և համանուն ալբոմից հետո Քերին կրում է ծանր հոգեբանական սթրես և ֆիզիկական հյուծում, որի հետևանքով հոսպիտալացվում է։ Ֆիլմը և ալբոմը հաջողություն չունեցան, որից հետո Virgin Records-ի հետ պայմանագիրը չեղարկվեց։ Մրայան պայմանագիր կնքեց Island Records-ի հետ և վերադարձավ փառքին և չարթերում առաջին հորիզոնականներին The Emancipation of Mimi (2005) ալբոմով։ Ալբոմից ամենահայտնի We Belong Together երգը դարձավ 2000-ականների ամենահաջող սինգլը, Billboard-ի կողմից անվանվեց տասնամյակի երգ։
2009 թվականին Մրայան մասնակցեց «Գանձ» (2009) ֆիլմին, կատարելով երկրորդ պլանի դեր։ Ֆիլմի համար Քերին ստացավ մի շարք մրցանակներ։
Մրայա Քերին պատմության մեջ ամենավաճառված արտիստներից է։ Ընդհանուր քանակով նրա սկավառակները վաճառվել են 200 միլիոն օրինակով։ 2008 թվականին «Touch My Body» երգը գլխավորեց Billboard Hot 100 չարթը։ Մրայան դարձավ պատմության մեջ միակ արտիստը, ում երգերը 18 անգամ գլխավորել են չարթը։ Քերին 5-անգամյա Գրեմմիի մրցանակակիր է։ 2015 թվականին նա արժանացավ աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում։