Երգահան
երաժշտություն հնարող անձ / From Wikipedia, the free encyclopedia
Երգահան (լատին․՝ compositor), երաժշտական երկերի ստեղծող։ Տերմինը հիմնականում կիրառվում է այն հեղինակների նկատմամբ, որոնք կոմպոզիցիան ընկալում են որպես մասնագիտական գործունեության տեսակ և շատ դեպքերում նաև ապրուստի միջոց։ Կոմպոզիտորի մասնագիտությունը ենթադրում է ստեղծագործական տաղանդի առկայություն և պահանջում է հատուկ կոմպոզիցիոն տեխնիկայի, երաժշտության տեսության ինչպես նաև երաժշտության պատմության ուսումնառություն։ Սովորաբար կոմպոզիտորը իր ստեղծագործությունը նոտագրում է, իսկ հետագայում որևէ երաժիշտ-կատարող այն մեկնաբանում է։ «Կոմպոզիտոր» տերմինը հաճախ օգտագործվում է գործիքային երաժշտության ստեղծողների նկատմամբ, օրինակ՝ դասական, ջազային կամ երաժշտության այլ ձևերի և ավանդական երաժշտության մեջ։ Ժողովրդական երաժշտության մեջ կոմպոզիտորը սովորաբար կոչվում է երգահան, քանի որ երաժշտությունը սովորաբար ստանում է երգի ձև։