Մել Բլանք
From Wikipedia, the free encyclopedia
Մելվին (Մել) Ջերոմ Բլանք (մայիսի 30, 1908(1908-05-30)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հուլիսի 10, 1989(1989-07-10)[1][2][3][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորող դերասան և հումորիստ։ Պրոֆեսիոնալ հումորիստի իր վաթսունամյա գործունեությունը սկսել է ռադիոյում՝ որպես գովազդային հաղորդավար։ Ավելի հայտնի է «Warner Bros.» ընկերության մուլտֆիլմերի հնչյունավորմամբ այսպես կոչված «Ամերիկյան մուլտիպլիկացիայի ոսկե դարաշրջանում» և «Hanna-Barbera» ընկերության հեռուստատեսային մուլտֆիլմերի հնչյունավորմամբ ավելի ուշ շրջանում[6]։
Մել Բլանք | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 30, 1908(1908-05-30)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 10, 1989(1989-07-10)[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կրկնօրինակող, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, radio drama actor և կատակերգու |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000305 |
Մել Բլանքի ձայնային հնչյունավորմամբ խոսում են մի շարք հերոսներ՝ Բագս Բաննի նապաստակը, Փորքի խոզուկը, Սիլվեստր կատուն, Թվիթի ճուտիկը և այլն։ Հնչյունավորող դերասանի իր արտասովոր տաղանդի շնորհիվ Բլանքը ստացել է «1000 ձայնով մարդ» մականունը[7][8]։