Թվիթի
From Wikipedia, the free encyclopedia
Թվիթի (անգլ.՝ Tweety), Թվիթի Փեյ (Tweety Pie), «Warner Bros.»-ի «Looney Tunes» և «Merrie Melodies» շարքի մուլտիպլիկացիոն կերպար։ «Թվիթի» անունը հիմնված է Tweet (ծլվլալ, երգել) և Sweety (նուրբ, հմայիչ) բառերի բառախաղի վրա։ Թվիթին հայտնվել է ամերիկյան անիմացիայի Ոսկե դարաշրջանի 48 մուլտֆիլմում։ Առաջին անգամ հայտնվել է «Պատմություն երկու կատուների մասին» մուլտֆիլմում։
Բոբ Քլեմփեթի առաջին մուլտֆիլմերում Թվիթին բավականին ագրեսիվ է տրամադրված իր թշնամիների նկատմամբ։ Հաճախակի վիճում է։ Նրա բնավորությունը «մեղմացել» է, երբ սկսել է աշխատել մուլտիպլիկատոր Ֆրից Ֆրելենգը։ Թվիթին վերածվել է նուրբ, հմայիչ թռչնակի, որը հաղթում է թշնամիներին նրանց հիմարության և իր խորամանկության շնորհիվ։
Թվիթիի կերպարը հնչյունավորել է Մել Բլանքը[1]։
Շատ հաճախ Թվիթին հայտնվում է էկրանին Տատիկի և Սիլվեստր կատվի հետ միասին՝ հանդես գալով որպես տնային դեղձանիկ[2][3][4]։