Կիլկիս
From Wikipedia, the free encyclopedia
Կիլկիս (հուն․՝ Κιλκίς[1] (հուն․՝ Κιλκίς)), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 274 մ բարձրության վրա, Սալոնիկից 40 կմ հյուսիս և Աթենքից 343 կմ հյուսիս։ Համանուն դիմի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 22,194 մարդ է[1]։ Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, չնայած վերջին շրջանում բուռն զարգացում է ապրում նաև արդյունաբերությունը։ Քաղաքում է գտնվում «Կիլկիս» երկաթուղային կայարանը, որ Սալոնիկ-Ալեքսանդրուպոլիս գծի մեջ է մտնում։ Քաղաքի արևմտյան ծայրամասով է անցնում ազգային 65-րդ ճանապարհը, որ Սալոնիկը կապում է Աքսյուպոլիսին։ Համանուն նոմը ստեղծվել է 1934 թվականին և լուծարվել 2010 թվականին վարչական նոր բաժանման «Կալիկրատիս» ծրագրով։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կիլկիս | |||
Երկիր | Հունաստան Հունաստան | ||
ԲԾՄ | 280 մետր | ||
Բնակչություն | ▲23 182 մարդ (2021) | ||
Հեռախոսային կոդ | 23410 | ||
Փոստային դասիչ | 611 00 | ||
Պաշտոնական կայք | e-kilkis.gr | ||
| |||
Փակել