Ալեքսանդրուպոլիս
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրուպոլիս (հուն․՝ Αλεξανδρούπολη), Դեդեագաչ (թուրքերեն՝ Dedeağaç), քաղաք Հունաստանի հյուսիս-արևելքում, Ֆրակիայում, Մարիցա գետի գետաբերանից 15 կմ հեռավորության վրա։ Ալեքսանդրուպոլիսը Էվրոս նոմի մայրաքաղաքն է։ Գտնվում է Թուրքիայի եվրոպական մասի և Բուլղարիայի սահմանից ոչ հեռու։ Ալեքսանդրուպոլիսը Հունաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկն է, սակայն այն կառուցված է Սալե (Սալի) (հուն․՝ Σάλη) քաղաքի ավերակների վրա, որը հիմնադրվել է Սամոթրակիի բնակիչների կողմից (ինչի մասին իր աշխատություններում հիշատակում է Հերոդոտոսը)[1]։ Ալեքսանդրուպոլսից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Դիմոկրիտոս միջազգային օդանավակայանը (հուն․՝ Δημόκριτος):
Քաղաք | ||
---|---|---|
Ալեքսանդրուպոլիս | ||
հուն․՝ Αλεξανδρούπολη | ||
Երկիր | Հունաստան | |
Հիմնադրված է | 1875 թ. | |
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 340 | |
Մակերես | 1,219.9 կմ² | |
ԲԾՄ | 11 մետր | |
Բնակչություն | 72,959 մարդ (2011) | |
Խտություն | 60 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 25510 | |
Փոստային ինդեքս | 681 00 | |
Փոստային դասիչ | 681 00 | |
Պաշտոնական կայք | alexpolis.gr | |
| ||
20-րդ դարի սկզբին Դեդեագաչը հայտնվել է Բալկանյան պատերազմների կենտրոնում։ Սկզբում այն պատկանում էր Թուրքիային, այնուհետև անցել է Բուլղարիային, և, վերջապես, 1920 թվականից անցել է Հունաստանին։ Այդ ժամանակ քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրուպոլիս հունական արքա Ալեքսանդր I-ի պատվին։