Կանաչ լեռներ
From Wikipedia, the free encyclopedia
Կանաչ լեռներ[2][3] (անգլ.՝ Green Mountains), լեռնաշղթա Ամերիկայի Միացյալ Նահանգների Վերմոնտ նահանգում։ Նույն լեռնաշղթայի մի մասը, որը գտնվում է Մասաչուսեթսի և Կոնեկտիկուտի տարածքում, կրում է «Բերկշիր»[4] կամ «Բերկշիր Հիլս» անվանումը, իսկ Քվեբեքի հատվածը կրում է «Սյութոնի լեռներ» (անգլ.՝ Sutton Mountains, ֆր.՝ Monts Sutton) անվանումը[5]։ Համարվում է Ապալաչյան լեռների մի մասը։
Արագ փաստեր Կանաչ լեռներ, Տեսակ ...
Կանաչ լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա և physiographic section? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Վերմոնտ և Քվեբեկ |
Լեռնաշղթա | Ապալաչներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 1339[1] |
Երկարություն | 355 |
Լայնություն | 124 |
Մակերես | 17926 |
Մեծագույն գագաթ | Mount Mansfield? |
Փակել
Երկարությունը կազմում է մոտավորապես 400 կիլոմետր։ Ամենաբաձր գագաթը՝ Մանսվիլդը, գտնվում է ծովի մակարդակից 1339 մետր բարձրության վրա։
Ի պատիվ Կանաչ լեռների Վերմոնտ նահանգը կրում է պաշտոնական «Կանաչ լեռների նահանգ» անվանումը։
Լեռնաշղթան կազմված է բյուրեղային ապարներից, իսկ լանջերը պատված են փշատերև անտառներով[6]։