Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը (SARS) վիրուսային բնույթի շնչառական հիվանդություն է, որն ունի զոոնոզ ծագում և ի հայտ է եկել 2000-ականների սկզբին, որի հարուցիչը հանդիսացել է SARS կորոնավիրուսի հայտնաբերված առաջին շտամը (SARS-CoV, SARS-CoV-1): 2004 թվականից մինչև 2019-ը՝ նոր SARS-ի (COVID-19) բռնկվելը, ամբողջ աշխարհում SARS-CoV-ի ոչ մի դեպք չի գրանցվել[1]։
Արագ փաստեր Տեսակ, Պատճառ ...
Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS) | |
---|---|
SARS կորոնավիրուսի էլեկտրոնային մանրադիտակով արված նկար | |
Տեսակ | Ինֆեկցիոն հիվանդություններ |
Պատճառ | SARS-CoV-1? |
Հիվանդության ախտանշաններ | տենդ, չոր հազ, գլխացավ, մկանացավ և շնչառության դժվարացում |
Հետևանք | 2002–2004 SARS outbreak? |
Վարակ տարածող | չղջիկներ, Viverra? և մարդ |
Բուժաքննություն | Պոլիմերազային շղթայական ռեակցիա և CT |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն, վարակաբանություն և մանրէաբանություն |
ՀՄԴ-9 | 079.82079.82 |
ՀՄԴ-10 | U04.9 |
Բուժում | սիմպտոմատիկ բուժում |
Կանխատեսում | մահվան ռիսկը կազմում է 9.5% |
Հանդիպման հաճախականություն | 8,098 դեպք (2004) |
Մահերի քանակ | 774 |
SARS Վիքիպահեստում |
Փակել
2019-ին հայտնաբերվեց վիրուսի նոր շտամ ՝ SARS-CoV-2: Այս նոր շտամը՝ COVID-19-ը, դեռ շարունակվող 2019-20 կորոնավիրուսային համավարակի պատճառն է[2]։