Բերձոր
From Wikipedia, the free encyclopedia
Բերձոր, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[3][4][5]։ Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար[1][4][6][7][8]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերձոր (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Բերձոր | ||
Բերձոր քաղաքի համայնապատկերը, ետին պլանում երևում են Սյունիքի մարզը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, 11․08․2010թ․ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
ԲԾՄ | 889 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2058[1][Ն 1] մարդ (2018 թվական) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 2022 թվականի օգոստոսի 25)[2] | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի (մինչև 2022 թվականի օգոստոսի)[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 47732[Ն 2] | |
Ավտոմոբիլային կոդ | 41 | |
Պաշտոնական կայք | - | |
| ||
Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնը[3], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Լաչինի շրջանի վարչական կենտրոնը[9]։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո[10][11]։
2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են քաղաք[12]։