Ադրբեջանի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանը երկիր է Հարավային Կովկասում, սահմանակցում է Հայաստանի (հյուսիս-արևմուտք և հարավ-արևելք), Արցախի (հյուսիս և արևմուտք), Վրաստանի (արևելք) և Ռուսաստանի (հարավ) հանրապետությունների հետ։ Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական ոլորտի զարգածությունը՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների (ադրբեջաներեն՝ İqtisadi rayon)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դե-յուրե Ադրբեջանի կազմում գտնվում է 59 շրջան, 11 քաղաք և 1 ինքնավար հանրապետություն - Նախիջևանի։ 59 շրջանները իրենց հերթին բաժանված են 2698 մունիցիպալիտետների։
Մինչև 1991 թվականը Ադրբեջանական ՍՍՀ-ում գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, սակայն այդ թվին Ադր. ՍՍՀ-ի իշխանությունը լուծարքի է ենթարկել ինքնավար մարզը (որ չի ընդունել կենտրոնական իշխանությունը՝ ՍՍՀ Միությունը)։ Այսօր [the [Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ]]ի տարածքի մեծ մասը մտնում է անկախ և ազատ Արցախի Հանրապետության կազմի մեջ, իսկ մյուս մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից։