Բենաոկաս
From Wikipedia, the free encyclopedia
Բենաոկաս (իսպ.՝ Benaocaz), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 70 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 754։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 120 կիլոմետր է։
Արագ փաստեր Բենաոկաս, Տեսակ ...
Բենաոկաս | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 793 ± 1 մետր |
Մակերես | 69,39 կմ² |
Մասն է | Q100593621?[1], Q107553375?[2] և Սիեռա դե Կադիս[3] |
Փակել
Բնակավայրի անվանումը արաբական ծագում ունի, պահպանվել է մավրերի տիրապետության ժամանակներից և արաբերենից բառացի թարգմանած նշանակում է Օկաս տոհմի զավակ (կազմված է Օկաս և բեն, այսինքն՝ որդի բաղադրիչներից)։ Գյուղի վերին թաղամասում մինչև օրս պահպանվել են 8-րդ դարում մավրերի կառուցած շինությունների ավերակները[4]։
Բնակավայրն ու նրա շրջական՝ 13-14 դարերի կառույց համարվող Ասնալմարա ամրոցով հանդերձ, հայտարարվել են պատմական վայր[5]։