Մավրեր
բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
«Մավր» տերմինը վերաբերվում էր Մաղրիբի, Պիրենեյան թերակղզու, Սիցիլիայի, Սարդինիայի, Կորսիկայի և Մալթայի մուսուլման բնակչությանը Միջնադարում։ Մավրերը սկզբնական շրջանում եղել են Մաղրիբի եկվոր բերբերները[1]։ Անվանումը հետագայում տրվել է նաև արաբներին[2][3]։
Մավրերը առանձին ազգություն չեն[4] և 1911 թվականին Բրիտանիկա հանրագիտարանը գտավ, որ «Մավր» տերմինը չի պատկանում որևէ ազգագրական նշանակության[5]։ Միջնադարյան և վաղ ժամանակակից եվրոպացիները հաճախ այսպես էին կոչում արաբներին, Հյուսիսային Աֆրիկայի բերբերներին և մուսուլման եվրոպացիներին[6]։
Տերմինը նաև օգտագործվում է Եվրոպայում ավելի լայն իմաստով, այն այսպես հաճախ կոչում էին հիմնականում մուսուլմաններին[7], հատկապես նրանց, ովքեր ունեին արաբական կամ բերբերական ծագում և ապրում էին Իսպանիայում կամ Հյուսիսային Աֆրիկայում[8]։ Գաղութատիրական ժամանակաշրջանում պորտուգալերենում ներմուծվեց նոր տերմին` «Ցեյլոնի մավրեր» և «Հնդկական մավրեր» Շրի Լանկայում, Բենգալյան մուսուլմաններին նույնպես կոչում էին մավրեր[9]։
711 թվականին Հյուսիսային Աֆրիկայի մավրերը իրականացրեցին Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներ։ Պիրենեյան թերակղզին դասական արաբերենով հայտնի դարձավ որպես Ալ-Անդալուս, որը իր հզորության գագաթնակետին ընդգրկում էր Սեպտիմանիայի և ժամանակակից Իսպանիայի ու Պորտուգալիայի մեծ մասը։
827 թվականին մավրերը նվաճեցին Մաձարա դել Վալոն Սիցիլիայում` զարգացնելով այն որպես նավահանգիստ[10]։ Դրանից հետո նրանք նվաճեցին կղզու մնացած մասը և հարավային Իտալիայի որոշ հատված։ Մշակութային և կրոնական տարբերությունները բերեցին երկարամյա հակամարտությունների եվրոպական քրիստոնեական թագավորությունների հետ, որոնք փորձեցին վերադարձնել մուսուլմաններին անցած տարածքները, այս հակամարտությունները հայտնի էին Ռեկոնկիստա անվամբ։ 1224 թվականներին մուսուլմանները դուրս մղվեցին Սիցիլիայից Լուչերա, որը ավերվեց քրիստոնյաների կողմից 1300 թվականին։
1492 թվականին Գրանադայի անկմամբ վերջ դրվեց մուսուլմանական տիրապետությանը Պիրենեյան թերակղզում[11]։