Անապսիդներ
From Wikipedia, the free encyclopedia
Անապսիդներ[1] (լատին․՝ Anapsida), ամնիոտներ, որոնց գանգը չունի քունքային բացվածքներ[2]։ Դիապսիդների հետ միասին կազմում են սողունների երկու ենթադասերը։
Անապսիդներ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Ինֆրատիպ | Gnathostomata |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Ենթադաս | Անապսիդներ (Anapsida) Williston, 1917 |
Ավանդաբար անապսիդները դիտարկվել են որպես սողունների մոնոֆիլետիկ տաքսոն, սակայն վարկածներ են առաջ քաշվել այն մասին, որ անապսիդային գանգերով սողունների որոշ խմբեր կարող են միայն հեռավոր ազգակցական կապ ունենալ։
Նախկինում անապսիդների գոյություն ունեցող ներկայացուցիչներից են համարվել կրիաները։ Առաջին անգամ կրիաները հանդիպում են վերին տրիասում, սակայն այդ ժամանակ նրանք արդեն ունեցել են ժամանակակից կրիաների գրեթե բոլոր անատոմիական առանձնահատկությունները, բացառությամբ կարապաքսի, այսինքն՝ դրանց ձևավորումը սկսվել է շատ ավելի վաղ, մասնավորապես, նրանք արդեն ունեցել են հոդեր կրծքավանդակի ներսում։ Սակայն բոլոր ժամանակակից գենետիկական ուսումնասիրությունները հաստատել են նախկինում վիճարկվող վարկածը, թե կրիաները դիապսիդային սողունների խումբ են ռեդուցված քունքային ելուստներով[3][4][5]։
Անապսիդային գանգերով սողունների մեծ մասը, այդ թվում նաև միլերտիդները, նիկտիֆրուրետները և պարեյազավրերը, ոչնչացել են ուշ պերմի ժամանակաշրջանում՝ զանգվածային ոչնչացման ժամանակ։ Պրոկոլոֆոնոմորֆները գոյություն են ունեցել մինչև տրիասի ժամանակաշրջան։