Դիապսիդներ
From Wikipedia, the free encyclopedia
Դիապսիդներ[1] (լատին․՝ Diapsida), սողունների հնագույն խումբ, որը ձևավորվել է 300 միլիոն տարի առաջ (վերին քարածխային ժամանակաշրջանում) և գոյատևում է մինչև օրս (կոկորդիլոսներ, կնճիթագլուխներ, թեփուկավորներ և կրիաներ[2][3][4]): Ժամանակակից դասակարգման համաձայն՝ թռչունները նույնպես պատկանում են դիապսիդներին[5]։ Ներկայում աշխարհում գոյություն ունեն դիապսիդների մոտավորապես 14600 տեսակներ, ինչը նրանց դարձնում է բարձրակարգ ողնաշարավորների ամենաբազմազան խումբը։
Դիապսիդներ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Ինֆրատիպ | Gnathostomata |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կլադ | Դիապսիդներ (Diapsida) Osborn, 1903 |