«Այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ It's a Wonderful Life), ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ։
Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունն է։ Պրեմիերան կայացել է 1946 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում։
Արագ փաստեր Այս հրաշալի կյանքըանգլ.՝ It's a Wonderful Life, Երկիր ...
Այս հրաշալի կյանքը անգլ.՝ It's a Wonderful Life |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1][2][3], դրամա[1][4], ֆլեշբեք ֆիլմ, կինոկատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
---|
Հիմք | Ամենամեծ նվերը |
---|
Թվական | դեկտեմբերի 20, 1946[5], օգոստոսի 4, 1947[6], հունվարի 7, 1947[5] և ապրիլի 17, 1947[5] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Ֆրենկ Կապրա[1][4][7][…] |
---|
Պրոդյուսեր | Ֆրենկ Կապրա |
---|
Սցենարի հեղինակ | Ֆրենսիս Գուդրիչ, Ալբերտ Հեքեթ, Ջո Սվերլինգ, Ֆրենկ Կապրա, Մայքլ Ուիլսոն և Ֆիլիպ Վան Դորեն Ստերն |
---|
Դերակատարներ | Ջեյմս Ստյուարտ[4][7][8][…], Դոննա Ռիդ[7][8][1][…], Լայոնել Բերիմոր[7][8][1][…], Հենրի Տրևերս[7][1], Թոմաս Միտչել[7][1][9], Սեմուել Հինդս[7][1], Բելա Բոնդի[7][1], H. B. Warner?, Գլորիա Գրեհեմ[7][1], Ֆրենկ Ֆայլեն[7][1], Ուորդ Բոնդ[7][1], Ֆրենկ Ալբերտսոն[7][1], Todd Karns?[7][1], Ուիլյամ Էդմունդս[10], Արջենտինա Բրունետտի[7][10], Չարլզ Ուիլյամս[10], Շելդոն Լեոնարդ[10], Չառլզ Լեյն[10], Ջոզեֆ ՄակԴոնալդ Ֆարել[10], Carl Switzer?, Էլլեն Կորբի[10], Էդրիանա Կազելոտի[10], Մորոնի Օլսեն[10], Չարլզ Հալթոն[10], Ջին Էքեր[10], Ջոզեֆ Կինս, Վիրջինիա Փաթոն[11], Ռեյ Ուոքեր[11], Չարլզ Սալիվան[11], Սեմ Էշ[11], Սթենլի Էնդրյուս[11], Չարլզ Ս․ Ուիլսոն[11], Ֆրենկ Ֆենթոն[11], Հարրի Հոլման[11], Լիլիան Ռենդոլֆ[11], Չարլզ Ուիլյամս[11], Սառա Էդվարդս[11], Ֆրենկ Հեգնի[11], Էդվարդ Քին[11], Ֆրենկ Օ՚Քոնոր[11], Բրուքս Բենեդիկտ[11], Բերթ Մուրհաուս[11], Ջեք Չիթհեմ[11], Ալմիրա Սեշնս[11], Թոմ Ֆադեն[11], Էդի Քեյն[11], Մերի Թրին, Չարլզ Լեյն, Հարրի Չեշիր, Էդի Ֆեթերսթոն և Դիկ Էլիոթ |
---|
Օպերատոր | Ջոզեֆ Ուոքեր, Ժոզեֆ Բայրոք և Վիկտոր Միլներ |
---|
Երաժշտություն | Դմիտրի Տյոմկին |
---|
Մոնտաժ | Ուիլյամ Հորնբեկ |
---|
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Բեդֆորդ Ֆոլս |
---|
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
---|
Կինոընկերություն | Liberty Films և RKO Pictures |
---|
Տևողություն | 125 րոպե |
---|
Բյուջե | 3 180 000 $ |
---|
Շահույթ | 8 224 626 $[12] և 1 474 573 $[12] |
---|
It's a Wonderful Life (film) Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը։ Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։
ԱՄՆ-ում ֆիլմն արդեն երկար տարիներ ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Ամանորյա տոներին[13], (ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրներում Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ֆիլմը[14]։ Այն համարվում է Ծննդյան Տոների դասական ու լավագույն ֆիլմերից մեկը ամբողջ աշխարհում[15][16], Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է[17]։
Ֆիլմը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային կինեմատոգրաֆի և հատկապես ամերիկյան մշակույթի վրա, ֆիլմում հնչող շատ արտահայտություններ թևավոր խոսքեր են դարձել։ Ֆիլմը հարմար է ընտանեկան դիտման և նախատեսված է բոլոր տարիքի կինոդիտողների համար. այն ոգեշնչող է և քաջալերող։ Դերասանների կերտած հերոսները, հետաքրքիր սյուժեն՝ անսպասելի լուծումներով, շատ հետաքրքիր ու բարի այս ֆիլմը սիրված են դարձրել կինոդիտողների շրջանում։