Կինոկատակերգություն
From Wikipedia, the free encyclopedia
Կինոկատակերգություն[1], կատակերգություն կինոէկրանին։ Կինոարվեստի այս ժանրին պատկանում են այն ֆիլմերը, որոնց նպատակն է ծիծաղեցնել հանդիսատեսին, առաջացնել ժպիտ և բարձրացնել տրամադրությունը[2]։ Ինչպես դրաման, սարսափ ֆիլմերը, գիտական ֆանտաստիկան, այնպես էլ կատակերգությունը կինոյի հիմնական ժանրերից մեկն է[3]։ Տարբերում են կինոկատակերգության մի քանի տեսակներ[4]։
- Պարոդիա (նմանակում) — կատակերգություն, որը նմանակում է որևէ այլ ժանր։
- Սիրային կատակերգություն — կատակերգություն սիրո մասին։
- Անիրական կատակերգություն — ծաղրածուական կատակերգություն կինոէկրանին։
- Տրագիկոմեդիա — կատակերգություն, որում կատակերգական երանգ է տրվում ողբերգական իրադարձություններին։
- Սիթքոմ — կատակերգություն, որի տարբեր դրվագներ ներկայացնում են տարբեր իրադրություններ։
- Սարսափ կատակերգություն — կատակերգություն, որում կատակերգական երանգ է տրվում սարսափ իրադարձություններին։
- Քրեական կատակերգություն — կատակերգություն, որում գլխավոր հերոսները հանցագործներ են, կամ կատակերգություն քրեական տարրերով։
- Երաժշտական կատակերգություն — կատակերգություն, սյուժեն զգալի չափով ներկայացվում է երգերի ու պարերի միջոցով։
Կինոկատակերգությունը ի հայտ է եկել համարյա կինեմատոգրաֆիայի հետ միաժամանակ։ Վաղ շրջանի համր կինոկատակերգությունները շարունակում էին հաջողություն վայելել նաև հայտնի ձայնային ֆիլմերի ի հայտ գալուց հետո[5]։ Համր շրջանի ամենահայտնի կինոկատակերգուներից է Չարլի Չապլինը։
Կատակերգություններ են օրինակ՝ Ֆրանսիս Վեբերի «Հայրիկները», Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացու հյուսիսիցը», Թոմ Շիդյանի «Ամենակարող Բրյուսը» և այլն[6]։