Ալեքսանդրա Դանիացի
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրա Դանիացի կամ Ալեքսանդրա Կարոլինա Մարիա Շառլոտա Լուիզա Յուլիա Դանիացի (անգլ.՝ Alexandra Caroline Marie Charlotte Louise Julia of Denmark[8], դեկտեմբերի 1, 1844(1844-12-01)[1][2][3][…], Դեղին պալատ, Կոպենհագեն, Copenhagen Country, Դանիա[4] - նոյեմբերի 20, 1925(1925-11-20)[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), Դանիայի արքայադուստր, Էդուարդ VII-ի կինը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Հնդկաստանի կայսրուհի[9]։
Ալեքսանդրա Դանիացի անգլ.՝ Alexandra of Denmark դան․՝ Alexandra af Danmark | |||
Ալեքսանդրա Դանիացի, 1902 | |||
| |||
---|---|---|---|
1901 հունվարի 22 - 1910 մայիսի 6 | |||
Նախորդող | Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի (որպես կոնսորտ արքայազն) | ||
Հաջորդող | Մարիա Թեքցի | ||
| |||
1901 հունվարի 22 - 1910 մայիսի 6 | |||
Հաջորդող | Մարիա Թեքցի | ||
Մասնագիտություն՝ | լուսանկարիչ և ազնվական | ||
Դավանանք | Լյութերականություն→անգլիկանություն | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 1, 1844(1844-12-01)[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Դեղին պալատ, Կոպենհագեն, Copenhagen Country, Դանիա[4] | ||
Վախճանի օր | նոյեմբերի 20, 1925(1925-11-20)[1][2][3][…] (80 տարեկան) | ||
Վախճանի վայր | Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] | ||
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ[5] | ||
Դինաստիա | Գլյուքսբուրգներ | ||
Քաղաքացիություն | Դանիա | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Princess Alexandra Caroline Marie Charlotte Louise Julia of Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg | ||
Հայր | Քրիստիան IX[6] | ||
Մայր | Լուիզա Հեսսեն Կասելացի[6] | ||
Ամուսին | Էդուարդ VII[6] | ||
Զավակներ | Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս[6], Գեորգ V[6], Լուիզա Բրիտանացի Ֆայֆի դքսուհի[6], Վիկտորիա Բրիտանացի, Մոդ Բրիտանացի և Ալեքսանդր Ջոն | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ալեքսանդարան սերել է Գլյուքսբուրգների գերմանական դինաստիայից և եղել է արքայազն Քրիստիան IX-ի և Լուիզա Հեսսեն Կասելացու դուստրը։ Վիկտորյա թագուհին տասնվեցամյա Ալեքսանդրային ընտրել է իր ավագ որդի ու ժառանգորդ Ուելսի արքայազն Ալբերտ Էդուարդին կնության վերցնելու համար։ Նրանց հարսանիքը կայացել է 1863 թվականին, և այդ նույն թվականին Ալեքսանդրայի հայրը Մեծ տերությունների կամքով ժառանգել է դանիական գահը՝ դառնալով Դանիայի անժառանգ թագավոր Ֆրեդերիկ VII-ի ժառանգորդը։
Ալեքսանդրա և Էդուարդ ամուսինները գահ են բարձրացել 1901 թվականին՝ Վիկտորիա թագուհու մահից հետո և իշխել են մինչև Էդուարդ VII-ի մահը (1910 թվական)։ Ալեքսանդրան Ուելսի արքայազնի հետ ամուսնանալով ունեցել է վեց երեխա, որոնցից էին ապագայում Վինձորների դինաստիայի առաջին միապետ Ջորջ V-ը և Նորվեգիայի թագուհի Մոդ Շառլոտա Մարիյա Վիկտորիան։
Ալեքսանդրան իր նոր հայրենիքում հայտնի է եղել բարեգործական և հասարակական ակտիվ գործունեությամբ, համարվել է երկրի նորաձևության թելադրող։ Քաղաքականության մեջ նա ամուսնուն և կառավարությանը փորձել է ուղղորդել ի շահ Դանիայի և Հունաստանի, սակայն այդ փորձերը հաջողություն չեն ունեցել։ Ամբողջ կյանքում չի համակրել Գերմանիային և կայսր Վիլհելմ II-ին, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ալեքսանդրայի եղբայրներն էին Դանիայի թագավոր Ֆրեդերիկ VIII-ը և Հունաստանի թագավոր Գեորգ I-ը, իսկ քույրը՝ ռուսական կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան՝ Նիկոլայ II-ի մայրը, որի հետ Անգլիայի թագուհի Ալեքսանդրան պահպանել է մտերմիկ հարաբերություններ ողջ կյանքի ընթացքում։
Ալեքսանդրան մահացել է ինֆարկտից 1925 թվականին և հուղարկավորվել է Վինձոր ամրոցում՝ ամուսնու կողքին։