Ալան Դադլի Բուշ
From Wikipedia, the free encyclopedia
Ալան Դադլի Բուշ (անգլ.՝ Alan Dudley Bush դեկտեմբերի 22, 1900(1900-12-22)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 31, 1995(1995-10-31)[1][2], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգահան, դիրիժոր, դաշնակահար։
Ալան Դադլի Բուշ անգլ.՝ Alan Bush | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1900(1900-12-22)[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1995(1995-10-31)[1][2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա և Հայգեյթի դպրոց |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր և դաշնակահար |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Կուսակցություն | Independent Labour Party?, Լեյբորիստական կուսակցություն և Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն[3] |
Անդամություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա |
Alan Bush Վիքիպահեստում |
Ծնվել է ապահովված ընտանիքում, նրա մեծ պապը հիմնադրել է քիմիական արտադրության հաջողված արտադրություն։ 1918-ից 1922 թվականներին սովորել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում, աշակերտել է Ֆրեդերիկ Կորդերի և Թոբամայաս Մատտեաի մոտ, սովորելու ընթացքում նվաճել է մի շարք ուսանողական մրցանակներ և պարգևներ։
Ուսանողական տարիներին գրել է առաջին ստեղծագործությունները դաշնամուրի հետ։ Ուսումն ավարտելուց հետո մինչև 1927 թվականը մասամբ ուսումնասիրել է որոշ ստեղծագործություններ Ջոն Այրլենդի ղեկավարությամբ։ Որպես դաշնակահար վարպետության դասեր է ստացել Բեննո Մոիսեևիչի մոտ, իսկ 1920-ական թվականների երկորդ կեսերին զբաղվել է Բեռլինում Արթուր Շնաբելի մոտ։
1925 թվականից մինչև 1954 թվականը դասավանդել է Երաժշտական թագավորական ակադեմիայում։ Ղեկավարել է Լոնդոնի բանվորական երգչախմբային միությունը։ 1936 թվականի հիմնել է բանվորական երաժշտական ասոցիացիան, իսկ 1941 թվականից դարձել է նրա պատվավոր նախագահը։ Բազմիցս հյուրախաղերով այցել է ԽՍՀՄ։
Պրոլետարական երաժշտական շարժման ակտիվ գործիչ է եղել։ Գրել է «Ուոթ Թայլեր» (1950), «Բլեքմուրի մարդիկ» (1955), «Շաքարեղեգ հավաքողները» (1962) օպերաները։