Քվոմե Բրաուն
From Wikipedia, the free encyclopedia
Քվոմե Ջեյմս Բրաուն (անգլ.՝ Kwame James Brown, մարտի 10, 1982(1982-03-10), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) տարբեր ակումբներում։
Քվոմե Բրաուն Kwame Brown | ||
- | ||
---|---|---|
Ակումբ | ||
Դիրքը | Կենտրոնական | |
Համար | ||
Ի ծնե տրված անունը | Kwame James Brown Քվոմե Ջեյմս Բրաուն | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1982 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Չարլզտոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 211 սմ | |
Քաշ | 122 կգ | |
Դպրոց | Գլինի ակադեմիա (Բրունսվիք, Ջորջիա) | |
Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ՝ 1-ին / ընտր.՝ 1 | |
Դրաֆթ ակումբ | Վաշինգթոն Վիզարդս | |
Կարիերայի պատմություն | ||
Վաշինգտոն Վիզարդս (2001–2005) Լոս Անջելես Լեյքերս (2005–2008) Մեմֆիս Գրիզլիս (2008) Դետրոյթ Փիստոնս (2008–2010) Շառլոթ Բոբքեթս (2010–2011) Գոլդեն սթեյթ Ուորիորս (2011–2012) Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2012–2013) | ||
Մրցանակներ | ||
| ||
Բրաունը NBA մուտք է գործել 2001 թվականի դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ դառնալով լիգայի պատմության առաջին #1 ընտրությամբ ընտրված դպրոցականը։ 1-ին համարի ներքո Բրաունին ընտրելը եղել էր ակումբի այն ժամանակվա ավագ և մասնակի բաժնետեր Մայքլ Ջորդանի որոշումը։ Ինչևէ, Բրաունը չի արդարացնում իր վրա դրված սպասելիքները և կարիերայի ընթացքում ի վիճակի չի լինում ցուցաբերել այն խաղը, որը ցանկանում էր տեսնել «Վիզարդսի» նախագահական կազմը։ Հանդես է եկել նաև «Լոս Անջելես Լեյքերսի», «Մեմֆիս Գրիզլիսի», «Դետրոյթ Փիստոնսի», «Շառլոթ Բոբքեթսի», «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» և «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» կազմում։
Ըստ տարբեր սպորտային վերլուծաբանների և պարբերականների, Բրաունը բոլոր ժամանակների խոշորագույն դրաֆթային ձախողումներից մեկն է[1][2]։