2001 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2001 թ. NBA դրաֆթը տեղի է ունեցել 2001 թվականի հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատում։ Պաշտոնական ցուցադրումը կատարվել է «ESPN» սպորտային հեռուստաալիքով։
Առաջինն ընտրելու իրավունքը ձեռք բերած «Վաշինգտոն Վիզարդս» ակումբը որոշում է ընտրել Քվոմե Բրաունին, ով այդ կերպ դառնում է առաջին և թերևս միակ դպրոցական բասկետբոլիստը, ում ընտրել են դրաֆթի առաջին համարով։ Բրաունին ընտրելու որոշումն հետագայում չի արդարացվում, քանի որ նրանից ավելի ցածր համարներով ընտրված մարզիկներն ունենում են առավել հաջող մասնագիտական կարիերաներ, ինչի պատճառով էլ Բրաունն համարվում է վերջին ժամանակների վատագույն դրաֆթային ընտրությունը (դրաֆթային ձախողում)[1]։ Մի շարք եվրոպացի մարզիկներ, ինչպիսիք են Պաու Գասոլը (Իսպանիա), Թոնի Պարկերը (Ֆրանսիա) և Մեհմեթ Օկուրը (Թուրքիա) NBA-ում անցկացրած տարիներին արժանացել են աստղի (NBA All-Star) կոչման։
Ակումբի առավելագույն բյուջեի չափաքանակի անցման պատճառով «Մինեսոտա Թիմբերվուլվզը» զրկվում է դրաֆթում ընտրություն կատարելու իրավունքից[2]։
Մրցաշրջանի ավարտին Պաու Գասոլը ճանաչվում է տարվա նորեկ։