Մայքլ Ջորդան
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ջեֆրի Ջորդան (անգլերեն՝ Michael Jeffrey Jordan,փետրվարի 17, 1963(1963-02-17)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][1]), ամերիկացի նշանավոր նախկին բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան (երկրորդ համար)։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» և «Վաշինգթոն Վիզարդս» ակումբներում։ Համարվում է բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլիստներից մեկը, ով լուրջ դեր է խաղացել 80-ականներին և 90-ականներին բասկետբոլի մասայականացմանը։ «Չիկագո Բուլսի» կազմում Ջորդանը վեց անգամ նվաճել է NBA-ի առաջնությունը՝ 1991, 1992, 1993, 1996, 1997 և 1998 թվականներին։
Մայքլ Ջորդան Michael Jordan | ||||||||||||||||||||||||||
Մայքլ Ջեֆրի Ջորդան | ||||||||||||||||||||||||||
Կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||
Դիրքը | Հարձակվող պաշտպան | |||||||||||||||||||||||||
Համար | № 23, 12, 45 | |||||||||||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Մայքլ Ջեֆրի Ջորդան Michael Jeffrey Jordan | |||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 17, 1963 (61 տարեկան) | |||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | |||||||||||||||||||||||||
Ազգություն | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,98 մ | |||||||||||||||||||||||||
Քաշ | 98 կգ | |||||||||||||||||||||||||
Դպրոց | Էլմսլի Ա. Լեյնի (Ուիլմինգթոն, Հարավային Կարոլինա) | |||||||||||||||||||||||||
համալսարան | Հարավային Կարոլինա (1981–1984) | |||||||||||||||||||||||||
Դրաֆթի տարի | 1984 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ | |||||||||||||||||||||||||
Դրաֆթ ակումբ | Չիկագո Բուլս | |||||||||||||||||||||||||
Կարիերա սկիզբ | 1984–2003 | |||||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն | ||||||||||||||||||||||||||
Չիկագո Բուլս (1984–1993) Բիրմինհեմ Բարոնս (բեյսբոլ, 1994–1995) Սկոտսդեյլ Սկորպիոնս (բեյսբոլ, 1994) Չիկագո Բուլս (1995–1998) Վաշինգթոն Վիզարդս (2001–2003) | ||||||||||||||||||||||||||
Մրցանակներ | ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
Կարիերայի ցուցանիշներ | ||||||||||||||||||||||||||
Միավորներ՝ 32 292 (30,1 մ/խ) Անդրադարձ՝ 6672 (6,2 ա/խ) Փոխանցումներ՝ 5633 (5,3 փ/խ) | ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
2009 Բասկետբոլի փառքի սրահ |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
«Ձերդ եթերայնություն» | |
Մայքլ Ջորդան - Վերևից նետման մրցույթի լավագույն պահերից |
Իր ֆենոմենալ բարձր ցատկոտունակության համար Մայքլն ստացավ «Air Jordan» (Օդային Ջորդան) և «Պարոն թեթևություն» անվանումները։ Նա նաև համարվում է բասկետբոլի պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկը[6]։ 1991 թվականին նա հաղթեց NBA-ում՝ իր առաջին մրցաշարում «Բուլս»-ի հետ, իսկ արդեն 1992 թվականին և 1993 թվականին կրկնեց այդ հաջողությունը։ Հոր մահից հետո 1993-1994 թվականներին Ջորդանը հանկարծակիորեն հեռացավ բասկետբոլից և փորձեց առաջ գնալ բեյսբոլով։ 1995 թվականին նա վերադարձավ բասկետբոլային դաշտ և օգնեց «Բուլս»-ին նվաճել ևս երեք կոչում (1996, 1997, 1998), միաժամանակ NBA-ում իր թիմի հետ միասին սահմանելով ռեկորդներ՝ (1995/96 թվականների մրցաշար) տանելով դեռևս չգրանցված 72 հաղթանակ մեկ մրցաշարում։ Երկրորդ անգամ նա կարիերան թողեց 1999 թվականին, սակայն 2001 թվականին կրկին վերադարձավ արդեն «Վաշինգտոն Ուիզարդս» թիմի կազմում։
1984 թվականին Ջորդանը պայմանագիր ստորագրեց NIKE ընկերության հետ, որը հատուկ Մայքլի համար ստեղծեց սպորտային կոշիկներ՝ Air Jordans անվանումով։ Նախագիծն այնքան հաջողված էր, որ Air Jordans-ը դարձավ առանձին բրենդ[7]։ Ջորդանը խաղաց ինքն իրեն «Տիեզերական խաղ» ֆիլմում (1996)։ Նա Oakley Inc ընկերության ղեկավարման բաժնի կազմի մեջ է։ Այժմ համարվում է հիմնական սեփականատերը, ինչպես նաև կարգավորում է «Շառլոտտ Բոբկետս» ակումբի բասկետբոլային հարցերը։ 2010 թվականի փետրվարին աճուրդում հաղթեց և իրավունք ստացավ հիմնական սեփականատեր Լ. Ջոնսոնից գնելու թիմի վերահսկողության փաթեթների բաժնետոմսերը[8]։ Այս կերպ Մայքլ Ջորդանն առաջին բասկետբոլիստն էր, ով դարձավ NBA-ի սեփականատեր։
Ներկա պահին հանդիսանում է «Շառլոթ Հորնեթս» ակումբի նախագահը։