Սպիտակաձյունիկ
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակաձյունիկը գերմանական հեքիաթ է՝ գրված Գրիմ եղբայրների կողմից։ 1-ին անգամ տպագրվել է 1812 թ. Գրիմների հեքիաթները ժողովածուում։ Տպագրվել է գերմաներեն, անվանվել է Sneewittchen («snee»-ձյուն, «witt»-սպիտակ, ներկայիս ուղղագրության համաձայն՝ Schneewittchen) և համարակալվել է որպես Հեքիաթ #53։ 1854 թվականին Գրիմները տպագրեցին հեքիաթի վերջնական տարբերակը[1][2]։
Սպիտակաձյունիկ գերմ.՝ Schneewittchen | |
---|---|
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Կերպար(ներ) | Սպիտակաձյունիկ, Չար թագուհի, որսորդ, արքայազն, յոթ թզուկներ, կախարդական հայելի և King? |
Նկարագրում է | Snow White universe? |
Երկիր | Գերմանիա և Պրուսիայի թագավորություն |
Հրատարակված է | Գրիմ եղբայրների հեքիաթներ |
Հրատարակման տարեթիվ | 1812 |
Snow White Վիքիպահեստում |
Հեքիաթում ընթերցողը հանդիպում է այնպիսի տարրերի, ինչպիսիք են՝ կախարդական հայելի, թունավոր խնձոր, ապակե դագաղ, և ոչ միայն տարրեր, գործող կերպարներից են Չար թագուհին և յոթ թզուկները, վերջիններս ի սկզբանե անուններ չունեին մինչ 1912 թվականին Բրոդվեյյան «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1912) ներկայացումը, իսկ արդեն Դիսնեյյան 1937 թվականի տարբերակում ստացել են այլ անուններ։ Գրիմների «Սպիտակաձյունիկ»[3] վերնագրով պատմությունը չպետք է խառնել «Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը» (գերմ․ "Schneeweißchen und Rosenrot") պատմության հետ․ վերջինս նույնպես մշակվել է Գրիմ եղբայրների կողմից։
Աարնե-Թոմփսոն դասակարգման համակարգում նման հեքիաթները 709-րդ տիպին են պատկանում[4]։