Ռիխարդ Շտրաուս
գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր / From Wikipedia, the free encyclopedia
Ռիխարդ Շտրաուս (գերմ.՝ Richard Strauss, հունիսի 11, 1864(1864-06-11)[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - սեպտեմբերի 8, 1949(1949-09-08)[4][1][2][…], Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), ուշ ռոմանտիզմի[8][9], և վաղ շրջանի էքսպեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ, նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր։ Հատկապես հռչակվել է իր օպերաների և սիմֆոնիկ պոեմների շնորհիվ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդի ասպետը» (1910), «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918), «Արաբելա» (1932) օպերաները, «Մահն ու պայծառացումը» (1888 - 1889), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894 - 95), «Այսպես խոսեց Զրադաշտը» (Also sprach Zarathustra, 1896, պոեմի նախերգանքի երաժշտությունն այսօր լայնորեն հայտնի է Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսականը» ֆիլմում և «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ» հաղորդման մեջ դրա օգտագործման շնորհիվ), «Դոն Կիխոտ» (1897), «Դոն Ժուան», «Հերոսի կյանքը» (1897 - 98), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902 - 03) և «Ալպիական սիմֆոնիա» (1911 - 15) սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Չորս վերջին երգեր» վոկալ շարքը։
Ռիխարդ Շտրաուս | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Richard Strauss |
Ի ծնե անուն | գերմ.՝ Richard Georg Strauss |
Ծնվել է | հունիսի 11, 1864(1864-06-11)[1][2][3][…] Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] |
Երկիր | Գերմանիա[6] |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1949(1949-09-08)[4][1][2][…] (85 տարեկան) Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] |
Գերեզման | Գարնիշ-Պարտենկիրխեն |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և սարդանա[7] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, լիբրետիստ և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Pauline de Ahna? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Richard Strauss Վիքիպահեստում |
Երաժշտագետներից շատերը Ռիխարդ Շտրաուսին՝ որպես կոմպոզիտորի, բնորոշում են իբրև Ֆերենց Լիստի և Ռիխարդ Վագների հետնորդի, իսկ նրա ստեղծագործությունը համարում են ուշ ռոմանտիզմի երաժշտության գագաթնակետ։ Նա գրել է նվագախմբային 60-70 գործ[10], կամերային երաժշտության 70-90 կոմպոզիցիա[11], 200-ից ավելի երգ[12][13][13], երգչախմբային 27 ստեղծագործություն[14] և 15 օպերա[12][15]։